Եկեք ապամոնտաժենք բոլորը, չդնենք երկակի ստանդարտներ․ Անի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Օպերային հարակից տարածքներում իրականացվող ապամոնտաժման աշխատանքների մասին մենք խոսել ենք դեռևս դեկտեմբեր ամսից․ տեղեկացրել ենք, որ  տարածքը պետք է կանաչապատվի, ուստի այժմ Երևանի քաղաքապետարանը գործում է բացառապես իրավական դաշտում և իրականացնում ենք մեր առաջ դրած բոլոր խնդիրների լուծումները:

Այս մասին այսօր «Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում․ ինչպե՞ս լուծել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի  ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ տնտեսվարողներին, նախքան ապամոնտաժման աշխատանքների մեկնարկը, եղել է առաջարկ՝ հանդիպել քաղաքապետարանում, սակայն նրանք չեն ցանկացել գալ այդ հանդիպմանը։

Հովհաննիսյանի այս արտահայտությանը հակադարձեց քննարկման մասնակից ԱԺ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

«Այս հանդիպման իրականացման համար ես ասել եմ նաև Արթուր Մեսչայնին, Մեսչայնն ասել է՝ կասեմ, նույնը նաև ասել է քաղաքապետի խոսնակը՝ խոստանալով ճշտել հանդիպման ձևաչափը և տեղեկացնել, սակայն այդ հանդիպումը տեղի չունեցավ»,- նշեց Խաչատրյանը, որն իր խոսքով, ստանձնել էր տնտեսվարողների և քաղաքապետի հետ հանդիպման միջնորդի դերը։

Անի Խաչատրյանի համոզմամբ՝ նախքան սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն սկսելը, եթե  աշխատակիցները նախապես տեղեկացնեին սրճարանատերերին, որ սկսում են ապամոնտաժման աշխատանքներ, նման աղմոււկ չէր բարձրանա։

«Կարելի էր թաղապետարանի որևէ վարչությունից մարդ ուղարկել և սրճարանատերերին տեղեկացնել, որ գնում են նրանց գույքն ապամոնտաժելու, թաղապետը, որն ամբողջ օրը Օպերայի տարածքում է, կարող էր  այդ աշխատանքների իրականացման պահից առաջ նախ մարդկանց այդ մասին զգուշացներ, որպեսզի նման աղմուկ չբարձրանար»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ. «Մենք ասում ենք եկեք ապամոնտաժենք  բոլորը, չդնենք երկակի ստանդարտներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան