Եթե Օպերայով սահմանափակվենք՝ արդար չի լինի, սա անելու ենք ամեն տեղ. Հայկ Մարության

Լուրեր

18.05.2026 | 19:33
Ալիևը հայտարարել է Արցախում հինգ նոր թունելի կառուցման մասին
18.05.2026 | 19:21
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Փաշինյանի և իր մոր մասնակցությամբ միջադեպում քրեաիրավական տարր չի տեսնում
18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
Բոլորը

Պրոցեսը հարյուր տոկոս օրինական է և փաստերը դրա մասին խոսում են, այստեղ խնդիր չունենք: Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք օրինական է Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը:

Դիտարկմանը, որ մարդիկ քաղաքապետարանի հետ պայմանագրեր են կնքել, ներդրումներ են արել, հիմա արդյոք նրանց իրավունքները չեն ոտնահարում, քաղաքապետն արձագանքեց. «Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին: Այս մասին բոլորն իմացել են և պետք է իրենց գործողությունները կատարեն դրա շրջանակներում»:

Այս պահին չեն ապամոնտաժվում Օպերայի շրջակայքի բոլոր սրճարանները: Հաղորդավարի դիտարկմանը, թե ինչու գործողությունները հավասարաչափ չեն ընթանում, քաղաքապետը մեկնաբանեց. «Առաջնային էտապով հենց Օպերային հարակից տարածքների սրճարաններն ենք ապամոնտաժելու: Այս պահին երկու սրճարանների հետ մենք դատական գործընթացի մեջ ենք, իսկ մյուս երկուսը համարվում են համայնքի տարածք, որոնք ապամոնտաժում ենք»:

Հաղորդավարի հարցին, որ սրճարանների աշխատողները գործազուրկ են մնալու, քանի որ, ըստ ցուցարարների, հարյուրավոր աշխատատեղեր են փակվելու, Մարությանը արձագանքեց. «Այդ թիվը, մեղմ ասած, ուռճացված է, մեր աշխատակիցները հաշվարկել էին, թե քանի աշխատակից կար այնտեղ, խոսքը տասնյակների, տասնյակի մասին է: Ամեն մի աշխատատեղն ինձ համար կարևոր է, բայց այս մարդիկ գտնելու են նոր աշխատանքներ: Կասկադի տարածքի սրճարաններում այստեղի աշխատողներից տասներկուսն արդեն գտել են նոր աշխատանք, բացի այս, Սարյան փողոցում բացված նոր սրճարաններից մեկը նրանց առաջարկություն է արել, որ իրենց պետք են որակյալ կադրեր: Միացել են նաև մյուս սրճարանները, որ մարդիկ առանց աշխատանքի չմնան»:

Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ սրճարանների սեփականատերերը քաղաքապետարանի հետ կոնտակտի դուրս չեն եկել.«Զանգել ենք տնօրեններին, ասել են՝ մենք չենք քանդելու, դուք ինչ ուզում եք արեք: Եթե սեփականատերերը չեն ցանկանում հանդիպել, կներեք…Միշտ հանդիպել են տնօրենները կամ այն մարդիկ, ովքեր աշխատացնում են կաֆեները»:

Հաղորդավարի հարցին՝ այն պաշտոնյաներն, ովքեր 90 հազար դրամով տարածքներ են տվել, պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, Հայկ Մարությանը պատասխանեց. «Բնականաբար: Նյութերն ուղարկում ենք Ոստիկանություն, Դատախազություն, քննչական մարմիններ: Սա մեզ մոտ մշտական բնույթ ստացած գործողություն է: Գալիս են մարդիկ, որոնք այգու մեջ երեք հազար ՔՄ սեփականություն ունեն՝ հանրային այգու մեջ»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են միայն Օպերայի տարածքի սրճարանները ապամոնտաժվում, քանի որ նույն խնդիրը կա նաև Օղակաձև այգում, Հրազդանի ձորում, քաղաքապետը արձագանքեց. «Եթե մենք միայն Օպերայով սահմանափակվենք՝ արդար չի լինի, բայց սա պրոցեսի սկիզբն է: Մենք սա անելու ենք ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են, պետք է վերականգնվեն»:

Հարցին, արդյոք դա չի՞ հասցնի սոցիալական բունտի, քանի որ այնտեղ բազմաթիվ մարդիկ են աշխատում, Մարությանն ասաց, որ դա էտապային է արվելու: Հարցին՝ վաղը շարունակելո՞ւ են ապամոնտաժել, քաղաքապետը պատասխանեց. «Մենք վաղը շարունակելու ենք մեր աշխատանքերը մինչև վերջ: Մենք չենք քանդում, վերականգնում ենք»:

Հայկ Վարդանյան