Բերման է ենթարկվել Գյումրու բնակիչ, «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանը. ոստիկանություն

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 18-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, ով այս տարվա հուլիսի 2-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 25-ին ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:

Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը և տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության և ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել էր Արտյոմ Ղազարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել և հայտարարվել հետախուզում:

Արդեն հուլիսի 1-ին սպանության փորձին օժանդակելու կասկածանքով կալանավորվել էր նախկինում գողության համար դատապարտված Կարեն Սարգսյանը: