Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակցիները սպասում են Կառավարության պատասխանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.03.2019 | 14:23Կառավարության առաջ բողոքի ակցիա անող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակցիներին կառավարությունում ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Ներկայացրեցինք մեր բոլոր առարկությունները, խոստացավ քննակումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա հարկ եղած դեպքում հարցը կզեկուցի նաև վարչապետին, և պայմանավորվեցինք, որ մինչև երկուշաբթի օրը մեզ տեղյակ կպահի կայացրած որոշումների մասին»,- հանդիպումից հետո լրագրողներին ասացին Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։