Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց
Հասարակություն
18.08.2017 | 12:37Նորք-Մարաշում զինված խմբի գործով դատական նիստը, որն ընթանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսելուց անմիջապես հետո հետաձգվեց: Պատճառը փաստաբանների, մեղադրյալների ու վկաների բացակայությունն էր:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալները 20-ն են, այդ թվում և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Խմբի պարագլուխ է ճանաչվել Արթուր Վարդանյանը, որն, ըստ մեղադրանքի, 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: