Անդրանիկ Քոչարյանը հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ

Լուրեր

19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով ներողություն խնդրել և հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Խոսքը օրաթերթում և համանուն կայքում տեղ գտած «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» վերնագրով նյութի մասին է։

Նշենք, որ սույն վերնագրով նյութում հոդվածի հեղինակ Հասմիկ Մելքոնյանը գրել էր, որ ովքեր 1990-ականներին համագործակցել են Անդրանիկ Քոչարյանի հետ, կա՛մ մահացել են, կա՛մ կորցրել են հիշողությունը և մի քանի պատմություններ ներկայացրել։

«Իմ քայլի» պատգամավորը նաև փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից իրենք որևէ գրություն չեն ստացել․ «Մենք ստացել ենք միայն Անդրանիկ Քոչարյանի կողմից ինչ-որ տեքստ։ Մենք ինչ-ինչ գործողություններ իրավասու ենք, պարտավոր ենք անել միայն դատարանի որոշումից հետո։ Դեռ գործընթացը չի սկսվել, միայն այն է, որ Անդրանիկ Քոչարյանը մեր հոդվածը վիճարկելու ցանկություն է հայտնել»։

Օրաթերթի խմբագիրը շեշտում է, որ տեքստի հեղինակը իրենց լրագրողները չեն․ «Դա թղթակցություն է, Գյումրիից հասարակական գործիչ է հեղինակը, Հասմիկ Մելքոնյան, որը տարիքով, հասուն կին է, ապրել է այդ շրջանում, երբ որ Անդրանիկ Քոչարյանը աշխատել է Գյումրիում և գրել է իր հիշողություններն ու տպավորությունները։ Դա մեր հեղինակային հոդվածը չէ, այն տպագրվել է օրաթերթի նամակների բաժնում, որպես տվյալ անձի կողմից հեղինակային նյութ։ Հեղինակը կոնկրետ անձ է, որը ապրում է Գյումրիում, օրենքը այս դեպքում ասում է, որ իր ներկայացրած փաստերի, տվյալների, մեղադրանքի համար պատասխանատվություն կրում է տվյալ հոդվածի հեղինակը։ Այսինքն՝ հայցադիմում պիտի ներկայացվեր ոչ թե «Հրապարակի», այլ հեղինակի դեմ»,- ներկայացրեց խմբագիրը։

Փորձեցինք նաև մեկնաբանութուն ստանալ Անդրանիկ Քոչարյանից, սակայն նրա հետ կապ հաստատելու մեր փորձերը չհաջողվեցին։

Լիլիթ Շաբոյան