Քննարկվել են ՀԲ մարդկային կապիտալի ծրագրին և այդ համատեքստում Հայաստանի  ինդեքսին վերաբերող հարցեր, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության ցուցանիշներին

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մարդկային կապիտալի ծրագրի ղեկավար Լիրե Էրսադոյին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ՀԲ մարդկային կապիտալի ծրագրին և այդ համատեքստում Հայաստանի  ինդեքսին վերաբերող հարցեր, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության ցուցանիշներին: ՀԲ ներկայացուցիչը կարևորել է  մարդկային կապիտալի ինդեքսի բարելավման նպատակով գործողությունների ծրագրի մշակմամբ զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Միաժամանակ Լիրե Էրսադոն հույս է հայտնել, որ կառավարության նոր ծրագրում մարդկային կապիտալի զարգացմանը  կարևոր տեղ է տրվում:

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն իր հերթին ընդգծել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի ցուցանիշների բարելավումը, ինչի մասին վկայում է կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը, որտեղ լուրջ դերակատարում է վերապահված կրթության և գիտության նախարարությանը: Փոխնախարարը շեշտել է, որ ԿԳՆ-ն ձեռնարկել  է մի շարք ռեֆորմներ, որոնք կնպաստեն  մեր երկրում մարդկային կապիտալի ինդեքսի բերելավմանը: Մասնավորապես, նախարարությունը կարևորում է կրթության որակյալ արդյունքը` հիմնված ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հռչակված որակյալ կրթության հիմնական բաղադրիչների վրա (ուսուցիչների,  աշակերտների, միջավայրի, բովանդակության և գործընթացների որակի բերալավում):
Ընդգծելով, որ Հայաստանում մարդկային կապիտալի ինդեքսի բարելավումը մեծապես կապված է կրթության առաջընթացի հետ` ՀԲ ծրագրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին այս գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր, անդրադարձ է եղել  տվյալների հավաքագրման նոր գործիքակազմին:

Նշենք, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրին միացել է 2018թ. հուլիսին և դարձել ծրագրի վաղ ներդնողներից մեկը: