Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է բանակցել․ Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ասաց, որ այն միակողմանի հայտարարություն էր, որը չի բավարարում իրենց։

«Ոչ միայն իմ, այլ նաև ԲՀԿ կուսակցության մեկնաբանությունն այն է, որ համանախագահների հայտարարությունը միակողմանի էր, որը չէր բավարարում մեզ և մեր ժողովրդին։ Այն միակողմանի որոշում էր, որը մեզ համար անընդունելի էր»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ համանախագահների հայտարարությամբ իրենք չլսեցին այն, ինչ ցանկանում էին և չստացան այն շեշտադրումները, որոնց սպասում էին։

«Դա մեր մասով, Արցախի մասով կիսատ մնաց։ Ալիևը լիարժեք ընդունեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք պատասխանը չկա, որ մենք և Արցախի ժողովուրդը սպասում էինք լիարժեք շեշտադրման, դա չկար։ 29 տարի արցախցին այդ խնդիրը կարգավորել է միջազգային բոլոր նորմերը պահպանելով, դե ֆակտո որպես անկախ պետություն է։ Այսօր ինչպես Ադրբեջանն է, այնպես էլ Արցախն է, այնպես որ պետության, նրա իրավունքի մասին ոչ մի բան չասեցին։ Եթե դե յուրե Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների։ Բայց այն, ինչ մենք, մեր խմբակցությունը, հանրությունը սպասում էինք, թերի էր, չեղավ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան