ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Լոռու հրշեջ-փրկարարական ջոկատներ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը եղավ Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատում: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՓՋ-ի անձնակազմի հետ, շենք-շինության պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու հագեցվածությանը և աշխատանքային պայմաններին:

ԱԻ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 1, այնուհետև թիվ՝ 2 հրշեջ-փրկարարական ջոկատներին էին: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում գերատեսչության ղեկավարին ներկայացվեցին ջոկատներում առկա խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ջոկատների գույք-տեխնիկային, ծառայողների աշխատանքային պայմաններին, կարդային քաղաքականությանը և այլն:

Հրշեջ-փրկարարական ջոկատներ կատարած այցից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատաքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տեխնիկայի, վառելիքի, տարածքներում ջրի անբավարար պաշարների, ինչպես նաև կադրային խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաև հանրապետությունում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման կարևորությանը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև տեղերում բնակչության հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը տեղական կառույցների հետ:

Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը վստահեցրեց, որ բարձրացված խնդիրները մոտ ապագայում կլուծվեն՝ ըստ առաջնահերթության: