Մանկապարտեզների տնօրենները մասամբ ետ են վերադարձրել հափշտակած գումարները

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Ավարտվել է «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» և «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ներում  պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք  կատարելու դեպքերի առթիվ քննված երկու քրեական գործերի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից,  քրեական գործերով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ  տնօրեն Մ. Ս.-ն և «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-նհիշյալ կազմակերպություններում մի դեպքում որպես հավաքարար, մյուս դեպքում 0.5 դրույքով որպես խոհարարի օգնական և բուժքույր, աշխատանքի են ընդունել Տաշիր քաղաքիբնակչուհիների,ովքեր, սակայն, տարբեր ժամանակահատվածներում կամ պատշաճ, կամ ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել: Նման պայմաններում, ՀՈԱԿ-ների տնօրենները նրանց աշխատանքային ամբողջ ժամանակահատվածներում յուրաքանչյուր ամիս կազմելեն աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր՝ դրանցումակնհայտ կեղծ տեղեկություններներառելովաշխատակիցներիկողմից իբր պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ: Դրանցհիման վրա տվյալ անձանցանվամբ որպես աշխատավարձ ՀՀ Տաշիր համանքի բյուջեից ելքագրվել են գումարներ, որոնց մի մասը տնօրենները վճարել եննրանց, իսկ ապօրինի ելքագրվածգումարիմնացած մասն անձամբստանալով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել են։

Նշված ենթադրյալ հանցավոր արարքների արդյունքում «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ  տնօրեն Մ. Ս.-ի կողմից համայնքային բյուջեից առերևույթ յուրացվել է խոշոր չափերով 2.927.797 ՀՀ դրամ, իսկ «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-ի կողմից՝ ընդհանուր 644.711 ՀՀ դրամ:

Նկարագրված արարքները կատարելու համար երկու ուսումնական հաստատությունների տնօրեններին մեղադարանք է առաջադրվելՀՀքրեա­կանօրենսգրքի 179-րդհոդ­վա­ծի 2-րդմասի 1-ինև 3-րդ կետերովև 314-րդհոդվածի 1-ինմասով:Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ  տնօրեն Մ. Ս.-համայնքին պատճառած վնասից  վերականգնել է 1.500.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը:

Իսկ «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-ն նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վնասը:

Քրեական գործերով մեղադրական եզրակացությունները հաստատվել են դրանց նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործերի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: