Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնեցրել են Brexit-ի հարցով նոր գործարքը

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Բրյուսելը հույս ունի, որ Լոնդոնը կողմ կքվեարկի Brexit-ի հարցով նոր գործարքին: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ դրական գնահատելով Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ անցկացված բանակցությունները, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ Մեծ Բրիտանիային հանգստացնելու համար: Անհամբերությամբ սպասում ենք, որ Լոնդոնը կողմ կքվեարկի նորացված գործարքին: Հույս ունեմ, որ առողջ դատողությունը կհաղթանակի»,- գրել է Տայանին:

Երկուշաբթի երեկոյան Տայանին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Թերեզա Մեյի հետ Ստրասբուրգում քննարկել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքը: Ավելի ուշ Մեյը հայտարարել է, որ կատարել է բրիտանացի պատգամավորների պահանջը՝ համաձայնագրում փոփոխության հասնելով Իռլանդիայի սահմանի հարցով:

Այսօր Համայնքների պալատում նախանշված է Brexit-ի հարցով կրկնակի քվեարկությունը: Նախորդ քվեարկության ժամանակ խորհրդարանականները մերժել էին Բրյուսելի հետ գործարքի՝ Մեյի առաջարկած տարբերակը, որում բոլոր փոփոխություններն այժմ համաձայնեցված են:

Եթե այս անգամ էլ քվեարկությունը տապալվի, պատգամավորները կարող են քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելքի ժամկետը հետաձգելու համար: Brexit-ը ծրագրված է մարտի 29-ին: