Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը

Լուրեր

02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քիչ առաջ Արցախի նախագահի նստավայրում մեկնարկեց Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այս մասին Ստեփանակերտից տեղեկացնում է Factor.am-ի լրագրողը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես նշվում է, որ բանակցային գործընթացում ձևաչափի փոփոխություն չպետք է լինի։ Հավելենք, որ Հայաստանի վարչապետն էլ հայտարարում է, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ։

Պաշտոնական աղբյուրները՝ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի մամուլի ծառայությունները, չեն նշում, թե համատեղ նիստի օրակարգում ինչ է ներառված։ Factor.am-ի Ստեփանակերտի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրները անվտանգության խորհրդի նիստ են հրավիրել Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունների հետ կապված:

Նշենք, որ Ադրբեջանը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ է իրականացնում, որոնց մասին չի ծանուցվել։ ՀՀ ՊՆ նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների, որ ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին:

Հավելենք, որ ի սկզբանե երեկ հայտարարվեց, թե Ստեփանակերտում կայանալու է Արցախի ԱԽ արտահերթ նիստ, այնուհետ հաղորդագրություն եղավ, որ Արցախի մայրաքաղաքում կայանալու է Հայաստանի ԱԽ հերթական նիստը, իսկ արդեն ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ այսօրվա նիստը Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է:

Նարեկ Կիրակոսյան