Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է վանաձորցի աշակերտներին

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6  հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը`  Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում:

Դեպքը հանրային մեծ արձագանք է ստացել և առիթ  հանդիսացել, որ նախարարը նրանց հրավիրի հանդիպման. «Ուզում էի, անպայման, ծանոթանալ և զրուցել ձեզ հետ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք  նաև առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար:

« Դպրոցներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան,  որոնք լուծում են պահանջում: Մենք հաճախ լսում ենք արդարացի բողոքներ, որ դպրոցում ստեղծված պայմանները բավարար չափով չեն խթանում մանկավարժի արդյունավետ աշխատանքը:  Կոնկրետ Ձեր դեպքը ցույց է տալիս, որ դպրոցներում մենք ունենք իրենց աշխատանքը լավագույնս կատարող մանկավարժներ: Ձեր աշխատանքի արդյունքը գործնական դրսևորում է ստացել տղաների փրկարարական վարքագծով»,- նշել է Արայիկ Հարությունյանը` դիմելով հանդիպմանը ներկա Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցչին:

Նախարարի խոսքով` իր համար կարևոր է հասկանալ, թե նույն առարկայի դասավանդումը ինչո՞ւ է մի դպրոցում լավ արդյունքներ տալիս, մեկ այլ դպրոցում` ոչ:  Այս համատեքստում նախարար Հարությունյանը կարևորել է դպրոցում դասավանդվող  բոլոր առարկաների, մասնավորապես `  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը և շեշտել, որ դրական փորձն անհրաժեշտ է  փոխանցել նաև մյուս դպրոցներին:

ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները և զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաև Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ»  համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

Նշենք, որ աշակերտներից երկուսը` Էդմոնդը և Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրշեջ-փրկարար ջոկատի անդամներ են: Ջոկատը ստեղծվել է 2008 թվականից դպրոցի և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակում:
Փրկարարական հմտություններ աշակերտները սովորել են դպրոցում`  «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութերի շրջանակում` զինղեկ, արցախյան ազատամարտի մասնակից  Արկադի Մարտիրոսյանի պահանջկոտ, բայց, ինչպես իրենք են խոստովանում, նաև հետաքրքիր դասերի ժամանակ:

Հանդիպման ընթացքում նախարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ  եթերում ներկայացրել է աշակերտներին: