Հեղափոխությունը հզոր ազդակ էր առ այն, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը. ՆԱՏՕ-ի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«ՆԱՏՕ-ի շաբաթը մենք անվանում ենք հանրային դիվանագիտության միջոցառում։ Դրա միջոցով մենք ցանկանում ենք հասարակությանը տեղեկացնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև գոյություն ունեցող գործընկերության հարուստ ընդգրկման մասին։ Միջոցառումները վերաբերվում են երկրի պաշտպանական սեկտորին, բայց նաև վերաբերվում են հաստատությունների կառուցմանը»,- «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումների սկիզբն ազդարարող մամուլի ասուլիսում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիսը։

Նա կարևորում է հատկապես ՆԱՏՕ-ի վերաբերյալ քաղաքացիների բարձր տեղեկացվածությունը․ «Անցյալ տարվա թավշյա հեղափոխությունը հզոր ազդակ էր առ այն, որ Հայաստանի ժողովուրդը մտադիր է ստանձնել երկրում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունը։ Անշուշտ, պատասխանատվությունը պետք է խարսխվի տեղեկատվության վրա, և ահա թե ինչու մենք ուզում ենք, որ դուք՝ հասարակությունը, լիարժեք տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում»,- ասաց Ռոզարիա Պուլյիսը։

Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյայի ներկայացմամբ՝ «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումներից մեկն ունի «Բարեվարքի կառուցում» անվանումը․ «Սա մի ծրագիր է, որը անվտանգության և պաշտպանության ոլորտում օգնում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի հնարավոր դրսևորումների դեմ, և մանավանդ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վերափոխումներին օժանդակելուց ավելի հզոր բան մենք դժվար թե կարողանանք անել»,- հայտարարեց Ռոզարիա Պուլյիսը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանից մեծաքանակ պատվիրակություն է ժամանելու Հայաստան։ Մասնավորապես, այսօր սպասվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի հանդիպումները Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, Ազգային ժողովի խոսնակի տեղակալների հետ, իսկ երեկոյան պարոն Ապաթուրայը հանդես կգա մամուլի ասուլիսով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան