140 հազար ԱՄՆ դոլար՝ ԱԺ-ի մաքրության համար․ ինչպես է ընտրվել խորհրդարանի մաքրության նոր պատասխանատուն

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ազգային ժողովի մաքրման աշխատանքներն իրականացնելու է «Քլիներս» ՍՊԸ-ն՝ 68 միլիոն 400 000 դրամի շրջանակներում:

Սա համարժեք է 140 հազար ԱՄՆ դոլարի:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության գնումների համակարգից: Գնումների կայքում հրապարակված պայմանագրի համաձայն՝ «Քլիներս» ՍՊԸ-ն իր ծառայությունների մատուցումն Ազգային ժողովում պետք է սկսի 2019 թվականի հունվարին:

Ծառայությունների մատուցումն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի վերջին: Պայմանագրից տեղեկանում ենք, որ խորհրդարանում սանիտարական մաքրման ենթակա է 22 հազար 654 քմ ներշենքային տարածքը:

Մաքրման աշխատանքները պետք է իրականանցնեն 60 աշխատակիցներ: Նրանց յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը լինելու է 105 հազար դրամ:

Մաքրման ծառայությունները մատուցվելու են «Քլիներս» կազմակերպության սարքավորումներով, ինչպես նաև միջոցներով և նյութերով, որոնք պետք է լինեն բարձրորակ՝ գործող անվտանգության նորմերին և ստանդարտներին համապատասխան, որի համար ՍՊԸ-ն պետք է ներկայացնի համապատասխանության սերտիֆիկատ:

«Քլիներս» ՍՊԸ-ն պետք է ունենա առնվազն 10 հատ մաքրող և 4 հատ լվացող փոշեկուլ:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Factor.am-ի հետ զրույցում դեռ մեկ ամիս առաջ ասել էր, որ ապրիլի 1-ով ավարտվում են բոլոր մաքրուհիների պայմանագրերը, որից հետո կառույցի մաքրությունն ապահովելու է մասնավոր կազմակերպությունը:

Սակայն կառույցի մաքրուհիներն անգործ չեն մնալու:

Նրանք, ըստ ԱԺ-ի եւ «Քլիներս» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի, շարունակելու են աշխատել, որպես այդ կազմակերպության աշխատակիցներ:

Տիգրան Գալստյանը մեզ հետ զրույցում նաեւ ասել էր, որ այս փոփոխությունը պետական միջոցները խնայելու նպատակով է։

Factor.am-ն Ազգային ժողովի աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից հետաքրքրվել էր, թե որքան է կազմում մաքրուհիների աշխատավարձը եւ այս փոփոխության արդյունքում որքա՞ն գումար է տնտեսվում:

Մեզ տրամադրած պատասխանում նշվում է, որ խորհրդարանն ունի 64 մաքրուհի, որոնց ընդհանուր աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 74 միլիոն 155 հազար 110 ՀՀ դրամ:

Այս գումարի մեջ են ներառված նաեւ հավելավճարները, որոնք մեկ տարվա կտրվածքով կազմում են 6 մլն 152 հազար 607 ՀՀ դրամ: Արդյունքում ստացվում է, որ կառույցը խնայում է 5 մլն 755 հազար դրամ: Ազգային ժողովի մաքրությունն իրականացնող ընկերությունների ընտրությունն, այնուամենայնիվ, առանց ինտրիգների չի անցել:

Մրցույթին մասնակության հայտ է ներկայացրել յոթ կազմակերպություն:

Factor.am-ը Գնումների համակարգի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած «Ինտերքլին» ՍՊԸ-ն պնդում է, որ հետագայում չի հրավիրվել գների նվազեցման նպատակով ընթացող բանակություններին:

ՍՊԸ-ն նախնական ծառայությունների իրականացման համար առաջարկել էր 109 մլն 800 հազար դրամ։

«Ինտերքլին» ՍՊԸ-ն իր բողոք-պահանջում նշում է, որ, եթե մանակցեր բանակցություններին, ապա մատչելի գին կառաջարկեր եւ կհաղթեր մրցույթում: Ի դեպ, բանակցությունները պետք է տեղի ունենային 2018թ․ հոկտեմբերի 4-ին, իսկ մրցույթին մասնակցող ընկերություններին ծանուցում ուղարկվել է երկու օր առաջ:

«Ինտերքլին» ՍՊԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել «Քլիներս» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը եւ գնի նվազեցման նոր բանակցություններ հրավիրել:

Ազգային ժողովից բողոքն ուսումնասիրող հանձնաժողովին տեղեկացրել են, որ «Ինտերքլին» ՍՊԸ-ին ծանուցել են այն նույն էլեկտրոնային հասցեով, որը ընկերությունը նշել է մասնակցության հայտում:

Այս պարզաբանումը գնումների համակարգի բողոքները քննող հանձնաժողովի կողմից համարվել է բավարար:

 

Նարեկ Կիրակոսյան