«Մարտի 8-ը պետք է լինի կանանց խնդիրների մոնիթորինգի օր». կին գործիչները՝ օրվա մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
07.02.2026 | 16:51
Հայաստանի գավաթ․ քառորդ եզրափակիչի խաղացանկը հայտնի է
07.02.2026 | 16:46
Աբովյանի մի շարք հասցներում վթարային ջրանջատում է
07.02.2026 | 16:23
Որ քաղաքներում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 15:55
Բարեգործության անվան տակ ընտրողներին որևէ գույք տալը / խոստանալը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՀԿԿ-ն մշտադիտարկում է անցկացնում
07.02.2026 | 15:33
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
07.02.2026 | 15:28
Հրաձիգ Հայկ Սարգսյանը՝ Եվրոպայի Մ18 առաջնության փոխչեմպիոն
07.02.2026 | 15:16
«Ապրելու երկիր»-ն ու «Մայր Հայաստան»-ը Ծառուկյանի հետ քննարկում են ընտրություններին միասին մասնակցելու հարցը
07.02.2026 | 15:08
Երևանում սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
07.02.2026 | 14:49
Շիրակի մարզում ինքնասպանության փորձ է կանխվել
07.02.2026 | 14:38
Ֆինն Գերագուսյանը հերթական գոլն է խփել «Սանդերլենդի» երիտասարդական թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 14:35
«Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածի խցանումը վերացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել. ՆԳՆ
07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
Բոլորը

«Մարտի 8-ը կանանց ծաղիկներ, նվերներ փոխանցելու օր չէ, այլ նրանց իրավունքների մասին մտածելու և բարձրաձայնելու օր»,- համոզված է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ «կինը խտրականություն տեսնում է իր կյանքի տարբեր ոլորտներում՝ ընտանիքում, աշխատավայրում, կրթական հաստատություններում, անգամ հորիզոնական շփումների պարագայում մենք հանդիպում ենք սեքսիզմի դրսևորումների»։

Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանում մինչև այսօր էլ տղամարդիկ ավելի ընդունված են իրենց ձեռքբերումներով և սխալներով, նրանց շրջապատն ավելի հեշտ է հասկանում, քան կանանց: Իրավապաշտպանն ամենևին էլ սեռերի իրավահավասարության թեման փակված չի համարում.

«Մենք շատ հետ ենք կրթական ծրագրերում, որովհետև կրթությունն ամենեւին չի նպաստում հավասարության դիսկուրսին, և մենք շատ լավ տեսնում ենք, որ մանկապարտեզից սկսած մինչև բարձրագույն կրթական հաստատություններ աղջիկները հանդիպում են տարբերակված մոտեցման, և այդ տարբերակումը չի նպաստում որպես լիարժեք մարդ, լիարժեք մասնագետ, լիարժեք հասարակության անդամի զարգացմանը»։

Նոր Հայաստանը, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, պետք է լինի հենց այն միջավայրը, որտեղ կինը կարող է արտահայտվել ամբողջ ձայնով։ Ի վերջո, նոր Հայաստանն արդյունք է նաև քաղաքացիական իրավունքների մասին դիսկուրսի:

«Եթե բոլոր շարժումներն էլ նայենք, այնտեղ հավասարը հավասարի՝ տղամարդիկ, կանայք հայտնվում էին տարբեր հարթակներում և խոսում էին խնդիրներից, դա լինի ճարտարապետական հուշարձանների եւ հանրային տարածքների պահպանությունը, էկոլոգիական եւ իրավունքի խնդիրները, ֆեմինիստական դիսկուրը»,-ամփոփում է տիկին Հովհաննիսյանը։

Հաղորդավար Լյուսի Քոչարյանն այսօր առավոտյան լսել է խորհրդարանի նախագահի ուղերձը մարտի 8-ի առիթով. հաճելիորեն զարմացած է, իսկապես իրավիճակ է փոխվել։

«Հաճելիորեն զարմացած էի, որովհետև նախորդ տարիներին բացի ձևական՝ կանայք մեր ծաղիկներն են, նրանց պետք է ջրենք, փայփայենք, բացի այսպիսի՝ էլի կանանց նշանակությունն արժեզրկող, թուլացնող շնորհավորանքներից բացի՝ այլ բան չէինք տեսնում»,- ասում է Լյուսի Քոչարյանը։

Նա մարտի 8-ը նվերներով արժևորելու՝ տղամարդկանց մղումը բացատրում է կնոջ դերի չափազանց սխալ ընկալմամբ, նրանք այդ օրը պարզապես նվերներով ծածկում են այն խնդիրները, որոնք ամբողջ տարին ստեղծել են՝ կնոջ իրավունքները ոտնահարելով։

«Ես առաջարկում եմ ամեն օր հիշել կանանց իրավունքների հավասարության, ինքնառեալիզացիայի իրավունքի մասին, տարբեր ոլորտներում պայքարել սեքսիզմի չենթարկվելու համար, իսկ մարտի 8-ը թողնենք այս ամեն ինչի մոնիթորինգի օր։ Եթե մենք ամբողջ տարին սրա ուղղությամբ աշխատանքներ տանենք, մարտի 8-ը սիմվոլիկ օր կմնա՝ ևս մեկ անգամ արձանագրելու՝ արդյո՞ք տվյալ կինը, ամեն մեկն իր համար, կարողացել է պահպանել իր ինքնությունը, հնարավորություն ունեցե՞լ է արտահայտելու իր ուզածները, նաև չուզածները»,- առաջարկում է տիկին Քոչարյանը։

Հաղորդավարն ակտիվ է սոցիալական ցանցերում և հատուկ խմբերում հաճախ է կարդում կանանց գրառումներ, որոնք նույնիսկ տեղյակ էլ չեն, որ ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Ըստ նրա՝ կինը չպետք է վախենա իր խնդիրները բարձրաձայնելուց և մեջքն ուղղելուց, իսկ տղամարդը պետք է կարողանա ընկալել կնոջ ինքնուրույնությունը. «Տղամարդիկ պետք է ինքնազարգացմամբ և իրենց սեփական բարդույթները հաղթահարելով զբաղվեն ուղղակի։ Վախենալ կնոջից կամ կնոջ ինքնուրույնությունից նույնն է, որ վախենաս մեկ ուրիշ տղամարդու ինքնուրույնությունից: Չէ՞ որ տղամարդը մյուս տղամարդու մեջ առողջ մրցակցություն է տեսնում, պարտադիր չէ վախենալ, կամաց-կամաց նա կնոջ մեջ էլ պետք է տեսնի, առավել ևս, որ կինը մրցակից չէ տղամարդուն»:

Տիկին Քոչարյանը հույս ունի, որ նոր Հայաստանում կինն այլևս կարիք չի ունենա որևէ բան ապացուցելու՝ ցույց տալու համար, որ ինքը տղամարդուց ոչնչով պակաս չէ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան