Քաղաքականությունը փոխեց իմ կյանքը. կին գործիչներն անկեղծանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Քաղաքականության հետ այս կամ այն կերպ առնչվող կանայք այսօր՝ մարտի 8-ին կանանց խնդիրների մասին խոսեցին, բանավիճեցին և եկան եզրահանգման՝ մեր երկիրը շարունակում է մնալ տղամարդակենտրոն, որի պատճառը դաստիարակությունն է:

«Պետք է մտածել տղամարդուն դաստիարակելու մասին, քանի որ նրանց դաստիարակում են կանայք՝ մայրիկները, տատիկները և հիմնական ավանդական շեշտադրումներով: Դրա հետևանքով էլ մենք ունենում ենք այսպիսի քննարկումներ»,- ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, այնուամենայնիվ, դրական համարեց այն, որ խորհրդարանում կանանց թիվն ավելացել է՝ ասելով, որ եթե նախկինում կանանց ներգրավվածությունն օրենսդիրում 15-16 տոկոս էր, ապա հիմա՝ 24։

Ասուլիսին մասնակցող մյուս բանախոսները հակադարձեցին, թե կանանց ֆիզիկական ներկայության ավելացումը խորհրդարանում որևէ էական բան չի փոխում, պետք է նաև տեսնել նրանց գործի արդյունքը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը չհամաձայնեց և հակադարձեց. «Խորհրդարանը 1.5 ամիս է, ինչ գործում է, այսինքն՝ դուք սպասում էիք, որ հենց առաջին օրը պիտի ներկայացնեին կանայք, որպեսզի դուք այսօր խոսեիք, որ կանայք ներկայացնում են օրինագի՞ծ։ Հավատացնում եմ ձեզ, կանայք շատ ակտիվ մասնակցում են օրինագծերի մշակմանը»։

Ասուլիսի վերջում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհնայանը Factor.am-ի հետ զրույցում անկեղծացավ. եթե ընտանիքը, երեխաները չլինեին, ինքը կընտրեր քաղաքական ուղին, բայց չի փոշմանել որոշումից:

«Քաղաքականությունը փոխեց իմ կյանքը»,- ասում է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը և խոստովանում. իրեն քաղաքականություն մղեց ամուսնու՝ ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բաշխյանի սպանությունը։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով էլ՝ կնոջ ու տղամարդու իրավունքների, պաշտպանվածության մասին խոսելուց առաջ պետք է Հայաստանում ձևավորվի մարդու նկատմամբ վերաբերմունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան