Շտապօգնությանը փոխարինող «Արագ արձագանքման» ուղղաթիռի թռիչքների մեկնարկը և արժեքն անհայտ է

Լուրեր

03.04.2026 | 15:19
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թրմամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
Բոլորը

Հայաստան բերված սանիտարական ուղղաթիռի շահագործման ժամանակացույցն առայժմ հայտնի չէ: Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցում են առողջապահության նախարարությունից: «Արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «Արագ արձագանքման» ծառայության կողմից ուղղաթիռով պացիենտի տեղափոխման գործընթացի կազմակերպումը գտնվում է քննարկման փուլում և մեկնարկի հստակ ժամկետներ չկան»,- ասված է մեզ փոխանցված պատասխանում:

Սանիտարական ուղղաթիռը ձեռք է բերվել «Էյրբաս» ընկերությունից, գնորդը հանդիսանում է «Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ն: Այս ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ևս հրաժարվեց ասել, թե ուղղաթիռը երբ կծառայի նպատակին: Մեր հարցին՝ տեխնիկական խնդիրնե՞ր կան, թե՞ անհետաձգելի հիվանդներ չկան, տնօրենը պատասխանեց. «Ո՛չ տեխնիկական խնդիր կա, ո՛չ պատվերի: Մենք հիմա կազմակերպչական և գրանցման խնդիրների մեջ ենք: Մենք խնդիր չունենք, ամեն ինչ իր բնականոն գործընթացի մեջ է, երբ այդ գործընթացներն ավարտվեն, կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 22-ին Հայաստան է բերվել սանիտարական ուղղաթիռ, որը նախատեսված է անհետաձգելի հիվանդներին մարզերից Երևան տեղափոխելու համար: Ուղղաթիռը թռիչքներն իրականացնելու է պետական պատվերի հաշվին: Սակայն այս պարագայում էլ պարզ չէ, թե պետական միջոցներից ընկերությանը մեկ թռիչքի համար որքա՞ն գումար է վճարվելու:

Factor.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերից Երևան կատարվող թռիչքներն որքան են արժենալու: «Քանի որ ծառայության մատուցման գործընթացի կազմակերպումը դեռևս քննարկման փուլում է, թռիչքի արժեքը ևս քննարկվում է: Ուղղաթիռով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների դեպքում պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվելու է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» շրջանակներում: Միաժամանակ, տվյալ ծառայությունը կարող է իրականացվել վճարովի հիմունքերով, երբ պացիենտի մոտ բացակայում են ուղղաթիռով տեղափոխման համար սահմանված հիվանդությունները և վիճակները»,- նշել են նախարարությունից տրամադրվող պատասխանում:

«Արմենիա Հելիքոփթերս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ևս հրաժարվեց այդ թիվն ասել: Առողջապահության նախարարությունից նաև նշում են, որ ուղղաթիռը վարձակալելու հետ կապված նախարարությունը որևէ գործընթաց չի իրականացնում: Պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվելու է շտապ բժշկական օգնության և երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայություն մատուցող լիցենզավորված բժշկական կազմակերպությունների կողմից:

Նարեկ Կիրակոսյան