Կաթսաներով ու թավաներով ակցիա. Մադրիդում կանայք Մարտի 8-ը դիմավորել են բողոքի ցույցով

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Մադրիդում հարյուրավոր կանայք Մարտի 8-ի գիշերը կաթսաներով ու թավաներով դուրս են եկել քաղաքի կենտրոնական Պուերտո դել Սոլ հրապարակ՝ բողոքի ակցիայի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ակցիայի մասնակիցների մեծ մասը կարմիր հագուստով և պայուսակներով է եղել. այս գույնը կանանց իրավունքների համար պայքարի խորհրդանիշն է:

«Կարևոր է մեր իրավունքների մասին հիշեցնելը, հատկապես այսօր, քանի որ մեր հանրությունում դեռ շատ խնդիրներ կան, որոնց բախվում են կանայք և որոնք պետք է հաղթահարել: Մենք ապրում ենք հայրիշխանության հասարակությունում»,- ասել է ակցիայի մասնակիցներից Աբրիլ Վիլատրոլոլը:

Ֆեմինիստուհիների ակտիվության պատճառը Vox ծայրահեղ աջ կուսակցության ժողովրդականության աճն է, որը, հարցումների համաձայն, ապրիլի 28-ին նախանշված ընտրությունների արդյունքում առաջին անգամ կարող է հայտնվել խորհրդարանում: Կուսակցության ղեկավարությունը կոչ է անում չեղարկել գենդերային բռնության մասին Իսպանիայում ընդունված օրենքները:

Մինչ այդ, կանանց իրավունքների պաշտպանության հարցում ակտիվ են ձախամետ կուսակցությունները, այդ թվում՝ սոցիալիստները՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ: