«Դրանք կեղծ դիմումներ չէին»․ինչու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չփորձեց պարզել՝ կե՞ղծ էին ԲՀԿ թեկնածուների դիմումները, թե՞ ոչ

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ապրիլի 2-ի ընտրություններից հետո սոցիալական ցանցերում չի հանդիպել «իշխանության փաստաբան» կամ «գլխավոր ընտրակեղծածար» գնահատականների՝ ուղղված իր կամ ԿԸՀ- հասցեին։

«Այս ընտրություններից հետո, համենայն դեպս, նույնիսկ սոցիալական ցանցերում նման գնահատականների ես չեմ էլ հանդիպել»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասաց ԿԸՀ նախագահը։

Դիտարկմանը, թե թերևս չի նայել սոցիալական ցանցերը, Տիգրան Մուկուչյանը նման պատասխան  տվեց․«Ընդհանրապես, ես սոցիալական ցանցերում մասնակցություն չունեմ, բայց նայել եմ այնքանով, որքանով շրջապատի կարծիքներն եմ լսում»:

Հարցազրույցում Տիգրան Մուկուչյանը նաև հայտարարեց, թե իրենք ընդամենը 1 դիմում են ունեցել ուրիշի փոխարեն քվեարկության մասին, և դա նշանակում է, որ նախկինում էլ ուրիշի փոխարեն քվեարկության դեպքեր գրեթե չեն եղել։ «Եթե կար նման խնդիր, ինչո՞ւ գոնե 10 դիմում չներկայացվեց։ Նշանակում է գնահատականները քաղաքական գնահատականների տիրույթում են, ոչ ավելին»,- ասաց Մուկուչյանը։

Դիտարկմանը, թե եթե իրենց չեն դիմում, իսկ մամուլը բազմաթիվ ահազանգեր է ստանում, չի՞ նշանակում, որ իրենց հանձնաժողովը նաև իրենց աշխատանքի շնորհիվ բավական հեղինակազրկվել է, ԿԸՀ նախագահը չհամաձայնեց․ «Ո՛չ. միանշանակ ո՛չ, այս ընտրությունները և ընտրական գործընթացը, որ կազմակերպվել է, որ տեղի ունեցան, թերևս հենց պատասխանն է իմ հանդեպ վստահության»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ 12 թեկնածուների հայտարարութուններին, որ իրենց անունից կեղծ դիմումներ են ներկայացվել ԿԸՀ և թե ինչու ԿԸՀ-ն չփորձեց դիմել համապատասխան մարմիններին, պարզելու՝ դրանք իրականում կե՞ղծ էին, թե՞ ոչ, Տիգրան Մուկուչյանը նման պատասխան տվեց․«Դրանք կեղծ դիմումներ չէին, այդ դիմումները ներկայացվեցին, նիստի ժամանակ անգամ խնդրեցին, որ տեսնեն այդ դիմումները, իրենք տեսան, դրանից հետո, համենայն դեպս, որևէ մեկի կողմից չներկայացվեց, որ դա իր ստորագրությունը չէ կամ որ դա կեղծ է, դրանք դիմումներ էին, որ ներկայացվել էին ԿԸՀ, վավերացվել էին նոտարական կարգով։ Ակնհայտ է, որ վերջին կամքի արտահայտությունն է, որ ունենում է դոմինանտ նշանակություն։ Պատճառները քննարկելը, թե ինչու է դա գրվել, բնավ հանձնաժողովի գործառույթ չէ։ Դա այն ինստիտուտն է, որ բխում է մարդու կամարտահայտությունից, հետևաբար չկար նաև նման անհրաժեշտություն»:

Մարինե Խառատյան