Հայաստանում կանանց հեղափոխություն իրականացնելու բոլոր նախադրյալները կան․ կոնֆերանս՝ «Կանայք, նորագույն տեխնոլոգիաներն ու ձեռներեցությունը» թեմայով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Կանայք, նորագույն տեխնոլոգիաներն ու ձեռներեցությունը․ կանանց միջազգային օրվան ընդառաջ  Ֆրանսիայի դեսպանությունն ու  ՀԲԸՄ-ն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի  հետ համագործակցությամբ կոնֆերանս-քննարկում են կազմակերպել։ Այն հասցեագրված է մայրաքաղաքի ավագ դպրոցի աշակերտներին և նպատակ ունի խրախուսել ձեռներեցության ու նոր տեխնոլոգիաների ոլորտում կանանց մասնակցությունը: Այստեղ նկատելի հաջողություններ գրանցած կանայք սեփական փորձով են կիսվում։

«Վիկիմեդիա Հայաստան»-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանն ընդգծում է․ աշխատանքի ընթացքում երբեք խտրականության չի բախվել։

«Վիկիմեդիա Հայաստանում կանայք բավական լուրջ կշիռ ունեն: Կանանց ձայնը մեր կազմակերպությունում լիովին լսելի է: Մեկուկես տարի է, ինչ աշխատում եմ և որևէ պարագայում չեմ զգացել խտրականություն կամ կանանց դերի նվազեցման որևէ միտում։ Բացի այդ, հայաստանյան վիքիհամայնքն առանձնահատուկ է  նրանով, որ շատ երկրներում կանանց մասնակցության խնդիր կա, իսկ մեր դեպքում ունենք հակառակ պատկերը․ կին խմբագիրները հայկական համայնքում ավելի շատ են»,- նշում է Գայանե Վարդանյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի կարծիքով՝ ձեռներեցությունն ու  նոր տեխնոլոգիաներն այսօր Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր հիմնասյուներից  են: Իսկ հայ կանայք ունեն այդ ոլորտներում հաջողության հասնելու և նոր՝ կանանց հեղափոխություն իրականացնելու բոլոր նախադրյալները։

 «Հայաստանը և հայկական տնտեսությունը մեծ փոփոխությունների են ենթարկվել և կարևոր է, որ այդ փոփոխությունների ընթացքում հայ կինը կարողանա իր ճիշտ տեղը գտնել։ Նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի համար կարևոր ռեսուրս են և կարևոր է, որ դրանց զարգացման գործում կանայք իրենց ներդրումն ունենան»,- ընդգծում է Ժոնաթան Լաքոթը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում նոր ֆակուլտետ են բացել՝ հույսով, որ կոգեշնչեն աղջիկներին նոր մասնագիտություն ստանալ։

 «ՀՖՀՀ-ում հինգերորդ ֆակուլտետ է բացվել՝ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի։ Մեզ համար կարևոր է, որ այդ ֆակուլտետներում ուսանելու հետաքրքրություն ցուցաբերեն հատկապես աղջիկները»,- նշում է Ժոնաթան Լաքոթը։

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեսնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մարի Լու Փափազյանն արդեն 13 տարի է Հայաստանում է աշխատում։ Ասում է՝ կին-տղամարդ անհավասարության հարցում տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ է նկատել։

 «Փոփոխությունները հստակ են։ Դեպի առաջ ենք գնում․ կինն այսօր կարողանում է ուսանել, ճամփորդել, մասնագիտանալ և նույնիսկ հետաքրքիր ու կարևոր դիրքեր զբաղեցնել։ Կարծում եմ՝  եթե այս տեմպերով շարունակենք, շատ արագ կհասնենք մի վիճակի, երբ այդ տարբերությունը միայն մեր հիշողության մեջ կլինի»,- հույս է հայտնում Մարի Լու Փափազյանը։

Կոնֆերանս-քննարկման ընթացքում ներկայացվեց նաև «Կանայք և ձեռներեցությունը»  թեմայով դասախոսություն։

Կազմակերպիչները լիահույս են, որ կարերայի և սեռային հավասարության մասին պատմությունները կոգեշնչեն երիտասարդ աղջիկներին ու առավել մեծ ձգտում կստեղծեն բարձրագույն կրթություն ստանալու և  իրենց մասնագիտական ապագան կառուցելու հարցում։

 

Նելլի Մելքոնյան