ԼՂ հակամարտությունը կարելի էր կարգավորել՝ Ադրբեջանին վերադարձնելով Արցախի զբաղեցրած շրջանները. Զատուլին

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Արցախի անկախությունն այլևս անհնար է ջնջել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի էր կարգավորել՝ Ադրբեջանին վերադարձնելով ռազմական գործողությունների արդյունքում Արցախի կողմից զբաղեցրած շրջանները: Riafan.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել ավելի դյուրին, քան ԽՍՀՄ տարածքում ցանկացած այլ հակամարտություն:

Մոսկվայում անցկացված Լազարևյան ակումբի երկօրյա նիստի ավարտին ունեցած ելույթում Պետդումայի պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանի ճակատագիրն անքակտելի է Լեռնային Ղարաբաղից:

«Մենք ռազմական ծրագրեր չենք կառուցում, որևէ մեկին հաղթանակի կոչ չենք անում, բայց ոչ ոք չի կարող Հայաստանի ճակատագիրն առանձնացնել Լեռնային Ղարաբաղից: Մենք Արցախի մեր ընկերներին չենք կտրի Լազարևյան ակումբի գործունեությանը մասնակցությունից: Դա անընդունելի է: Ես անձամբ հանդես եմ գալիս այդ հակամարտության արագ կարգավորման օգտին: Արցախի անկախությունն այլևս չի կարելի ջնջել, իսկ մնացյալ ամեն ինչ քննարկելի է»,- ասել է Զատուլինը:

Նա համոզմունք է հայտնել, որ իրավիճակի լուծում կդառնար ռազմական գործողությունների արդյունքում Արցախի կողմից զբաղեցրած շրջաններն Ադրբեջանին վերադարձնելը՝ Բաքվի կողմից հանրապետության անկախությունը ճանաչելու դիմաց: