Էներգետիկայի կրթության բարելավումը` առաջնային. ԿԳՆ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող միջուկային հարցերի  ֆրանսիացի խորհրդական,  Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տարածաշրջանային պատասխանատու Ալեքսանդր Գորբաչևին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, միջուկային հարցերի խորհրդականի տեղակալ Թիբո Աչեն, ORANO ընկերության վաճառքի տնօրեն Պետեր Բրանտենշտայնը, համագործակցության և մշակութային գործողությունների խորհրդատու  Ալեքս Բորտոլան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններն էներգետիկայի մասնագիտությունների ուղղությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնավորապես կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատություններում միջուկային էներգետիկայի բնագավառի որակյալ մասնագետների պատրաստումը` հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ատոմակայան:

Փոխնախարարի խոսքով` միջուկային ռեակտորների ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի մասնագետներ են պատրաստվում Երևանի պետական և  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում` համագործակցելով
Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի հետ:

Սակայն, սարքավորումների և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ոչ բավարար բազայով պայմանավորված` կրթական ծրագրերը և հետազոտությունները հիմնականում տեսական բնույթի են:Նշելով, որ  ատոմային էներգետիկայի զարգացումը ՀՀ կարևորագույն ռազմավարական ուղղություններից է, Ա.Անափիոսյանը շեշտել է, որ էներգետիկայի ուսումնական լաբորատորիների ու սարքավորումների ձեռքբերումը կրթության համակարգի գերակա խնդիրներից է: Կողմերը փոխադարձ համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցության հուշագիր մշակելու,  ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: