Կառավարության կառուցվածքի նախագիծն ԱԺ-ում տեսել են եւ խորհուրդ են տվել՝ չհրապարակել

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Չնայած այն բանին, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը օրակարգ բերվեց դեռ անցած տարեվերջին, մինչ օրս անորոշ է, թե նախագիծը երբ է պաշտոնապես շրջանառվելու Ազգային ժողովում:

Սակայն Factor.am-ին հայտնի դարձավ, որ ոչ պաշտոնապես նախագիծն ուղարկվել է ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով եւ հասանելի է եղել սահմանափակ թվով պատգամավորների համար:

Սակայն նրանք, ովքեր ծանոթացել են փաստաթղթին, խորհուրդ են տվել նման տեսքով այն չհանրայնացնել:

Factor.am-ի ուղիղ հարցին՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը ոչ պաշտոնապես փոխանցվե՞լ է Ձեր հանձնաժողով, թե՝ ո՞չ, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տվեց հաստատող պատասխան․

«Որոշակի առումով աշխատանքային տարբերակին ծանոթ եմ, բայց պաշտոնապես Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված չէ: Ներքին կարգով կարող է ներկայացվել ցանկացած փաստաթուղթ, բայց այն ոչինչ է, քանի դեռ պաշտոնապես չի շրջանառվել»,- ասաց նա:

Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց նշել, թե իրեն փոխանցված փաստաթղթում ինչ անհամատեղելիություն է եղել, բայց ակնարկեց, որ այն դրական եզրակացության տալու արժանի փաստաթուղթ չի եղել:

«Չեմ կարող որեւէ բան ասել, որովհետեւ դա տարբերակներից մեկն է եղել, թե կառավարությունն ինչ կներկայացնի՝ դա կլինի վերջնական տարբերակը: Չեմ ուզենա այդ տարբարակի մասին խոսել, որը հասանելի է եղել ինձ: Փաստաթուղթը, որը զուրկ է լինելու իրավական որոշակիությունից, ունենալու է խնդիրներ, չի արժանանալու դրական արձագանքի»:

Մեր տեղեկություններով՝ նախագծի նախնական տարբերակը նույն անձանց ուղարկվել է երկու անգամ:

Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ քանի անգամ է իրեն այդ տարբերակն ուղարկվել:

«Աշխատանքային քննարկում կառավարության կառուցվածքի նախագծի վերաբերյալ ունեցել ենք, որոշակի հարցադրումներ եմ ներկայացրել եւ եղել են պատասխաններ: Աշխատանքային հանդիպումները լինում են պարբերաբար»,- եզրափակեց նա:

Նարեկ Կիրակոսյան