Ադրբեջանի իշխանությունը չի էլ մտածում, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի Ղարաբաղի ու Հայաստանի ժողովրդի համար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Ընդհանուր առմամբ կան այնպիսի գնահատականներ, որ Հայաստանը ԼՂՀ-ի հարցում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը, այսինքն՝ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Մենք ասել ենք, որ կլինենք իրավիճակին ադեկվատ, համարժեք։ Դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում, ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր այդ պահի իրավիճակի հետ, և ես ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»,- այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս հայտարարությունը այնքան էլ հեշտ հայտարարություն չէ, բայց սա արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար:

«Սակայն ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում և ընդհակառակը՝ անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում, ուժով, ռազմական ճանապարհով հարցերը լուծելու հնարավորության մասին են խոսում, արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Արդբեջանի իշխանությունը, կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար, և մենք այս իրավիճակում հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ իրավիճակին ադեկվատ մնալ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան