Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը լրատվամիջոցից վերածվում է քարոզչամիջոցի, դարձել են քաղաքական համակարգի մի մաս․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինֆորմացիոն դաշտի  ծայրահեղ քաղաքականացված լինելու հանգամանքը մենք պետք է դիտարկենք այն տեսանկյունից, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն այսօր կամաց-կամաց լրատվամիջոցից վերածվում է քարոզչամիջոցի և այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն են, իրենց ենթակա լրատվամիջոցներին դարձրել են քաղաքական համակարգի մի մաս։

Այս մասին այսօր «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք․ անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Մեծ հաշվով հիմա գնում է քաղաքական պայքար լրատվամիջոցների միջոցով և այս պարագայում շատ դժվար է խոսել այն ստանդարտների մասին, որոնք բնորոշ են լրատվամիջոցներին՝ թե՛ օրենսդրական կարգավորումների, թե՛ էթիկայի առումով։ Հետաքրքրական է, որ  օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության մասին խոսում է և իշխանությունը, և այն քարոզչամիջոցները, որոնց մեջքին կանգնած են քաղաքական ուժերը։ Դրա մասին խոսում են նաև մեդիափորձագետները»,- ասաց  Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ անխուսափելի է լինելու օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տարբեր աշխատանքային խմբերի մոտեցումների բախումը, ինչը կարող է հանգեցնել այս հարցում լավագույն լուծումներին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նաև նկատեց, որ օրենսդրական կարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որ վնասեն խոսքի ազատությանը։

«Շատ զգույշ է պետք այս հարցին մոտենալ։ Անհրաժեշտ է մաքսիմալ ուսումնասիրել միջազգային փորձը, կիրառել աշխարհի լավագույն փորձը՝ զերծ մնալով սխալներից»,- նկատեց Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան