Մոսկվայում, ռուս, թուրք, ադրբեջանցի փորձագետները քննարկումներ են անցկացրել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մոսկվայում տեղի է ունեցել  կոնֆերանս, որի ընթացքում ռուս, թուրք և ադրբեջանցի փորձագետները քննարկել են Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա համագործակցության հարցը տարբեր ոլորտներում. տեղեկացնում է ermenihaber-ը:

Քննարկումներից հետո մամուլի ասուլիս է տվել Ռուսաստան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը: Նա հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ։

Սավելևն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այժմ լավ շրջան են ապրում, որտեղ վճռորոշ գործոն է լեզվական, կրոնական և մշակութային ընդհանրությունը։  Նրա խոսքերով՝ մեծ կարևորություն է ներկայացնում այն փաստը, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հաղթահարել այն ճգնաժամը,  որն առաջացել էր, երբ  Սիրիայում Թուրքիայի օդուժը խոցել էր ռուսական ռազմական ինքնաթիռը։

Ռուս փորձագետը նշել է, որ ժամանակակից աշխարհում եռակողմ ձևաչափով դաշինքներն արդյունավետ դեր են խաղում: Դրա վառ օրինակն է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև առկա համագործակցությունը սիրիական ճգնաժամում։  Սավելևը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում ևս հասնի նման մակարդակի։