Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում նվիրատուների անուններն առայժմ գաղտնի են պահում

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է գաղտնի պահել նվիրատուների ցանկը: Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» հիմնդարամ և խնդրել տրամադրել նվիրատուների ցանկը:

Հիմնադրամից, սակայն, մեր հարցմանը հրաժարվել էին պատասխանել՝ հետևյալ պատճառաբանությամբ:

«Ի պատասխան Ձեր հարցմանը, տեղեկացնում եմ, որ Հիմնադրամի նոր կայքը, որը պատրաստ կլինի առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում, կունենա «Նվիրատուներ» բաժին։ Նշյալ բաժնում զետեղված կլինի նվիրատուների և նվիրաբերությունների մասին տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասված է հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ Factor.am-ին տրամադրած պատասխանում:

Տարօրինակ է, թե ինչու է հիմնադրամը ցանկանում մրցել լրատվամիջոցի հետ և առաջինը իր կայքում տեղադրել հրապարակման ենթակա այդ տեղեկատվությունը: Եվ, ի վերջո, հարց է առաջանում, եթե հիմնադրամը ցանկություն ունի այդ տեղեկությունները հրապարակել, ինչու առաջին իսկ հնարավորությունը չի օգտագործում:

Ի դեպ, նշենք, որ առկա է «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը՝ mystep.foundation, որտեղ վերջին թարմացումը եղել է Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ:

Factor.am-ը իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք հիմնադրամը օրենք չի՞ խախտում նվիրատուների ցանկը չհրապարակելով: Վերջինս նշեց, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիմադրամը մինչև այս տարվա մարտի 25-ը ժամանակ ունի հրապարակել նախորդ տարվա հաշվետվությունը: Այն պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին, ներկայացնի հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ։ Այդ գումարից ծախսվել է 236 մլն դրամ, այս պահին առկա է 622 մլն դրամ մնացորդ։ Այս մասին փետրվարի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացավ վարչապետի տիկնոջ ղեկավարած մեկ այլ հիմնադրամի՝ «Ժպիտների քաղաք»-ի նվիրատուների ցանկի հետ կապված:

 

Հայկ Վարդանյան