Կասկածի տակ չդնեք մեր քաղաքական անկախությունն ու կամքը․ Մխիթար Հայրապետյանը՝ ընդդիմադիրներին

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում քաղաքական մեծամասնությանը խորհուրդ տվեց նախորդների սխալները չկրկնել և Կառավարության կողմից այս կամ այն նախագծին տրված բացասական եզրակացությունը չվավերացնել խորհրդարանում՝ առանց նման եզրակացություն ստացած նախագծերը նիստերի օրակարգում ներառելու ու դրանք քննարկելու հնարավորության։

Արձագանքնելով Նաիրա Զոհրաբյանի այս դիտարկմանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հորդորեց իրենց ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ նման գնահատականներից։

«Արդեն որերորդ անգամ փորձ է արվում մեր քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցողներ։ Խնդրում եմ ընդհանրապես կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը, սեփական կարծիքն ու պատկերացումները՝ անընդհատ դրանք կապելով կառավարության տեսակետների հետ»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Անդրադառնալով  ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը և դրան տրված բացասական եզրակացությանը՝  Մխիթար Հայրապետյանը  նկատեց․ «Բացառապես փաստարկների դաշտի վրա է հիմնված եղել նման եզրակացությունը։ Խնդրում եմ հանձնաժողովների կշիռը չթերագնահատել»։

Հայրապետյանը նաև հիշեցրեց՝ նախորդ իշխանությունների ժամանակ իշխող մեծամասնությունն ընդամենը մեկ-երկու ստորակետի պատճառով էր ընդդիմության նախագծերին տալիս բացասական եզրակացություն, իսկ իրենց պարագայում  նման մոտեցումը բացառված է։

Աղավնի Սուքիասյան