ԱԺ ո՞ր պատգամավորների բնակվարձը կփոխհատուցի պետությունը

Լուրեր

10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Բոլորը

Ազգային ժողովի 12 պատգամավորի՝ Երևանում վարձակալած բնակարանի համար կվճարեն հարկատուները: Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները օրենքով սահմանված կարգով դիմել են խորհրդարանին՝ բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմին ուղղված գրավոր հարցման պատասխանից:

Բնակարանի վարձ պահանջած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են՝ Հովիկ Աղազարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը և Մաթևոս Ասատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բնակարանի վարձ պահանջել է Հովիկ Աբրահամյանի բարեկամուհի Կարինե Պողոսյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից էլ բնակարանի վարձ ստանում են Էդմոն Մարուքյանը, Սարգիս Ալեքսանյանը, Սրբուհի Գրիգորյանը, Արմեն Եղիազարյանը, Սարիկ Մինասյանը և Կարեն Սիմոնյանը:

Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի կարգադրությամբ՝ բնակվարձի գումարի չափը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Նշենք, որ պատգամավորի աշխատավարձը 660 հազար դրամ է:

Անդրադառնալով բնակարանի վարձ պահանջած պատգամավորներին՝ նշենք, որ նրանցից խորհրդարանական ակտիվ գործունեությամբ զբաղվում է միայն Էդմոն Մարուքյանը: Մյուսները լիագումար նիստերի ժամանակ գրեթե ելույթներով հանդես չեն գալիս, ինչպես նաև  շատ հազվադեպ են հարցեր տալիս:

Ստորև ներկայացնում ենք, թե ԱԺ-ից բնակարանի վարձ պահանջած պատգամավորները ինչ եկամուտներ են հայտարարագրել՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակում:

Հովիկ Աղազարյան– մեկ հողամասի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձեր «Հայ-հունական» քոլեջ 680 հազար, ԱԺ՝ 3 մլն 180 հազար: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Վաղարշակ Հակոբյան– Եկամուտներ. սփյուռքի նախարարություն՝ 1 մլն 75 հազար: Դրամական միջոցներ՝ 4 մլն դրամ,  5 հազար դոլար:

Կնյազ Հասանով– հասարակական նշանակության շինության սեփականատեր է, բնակարանի համասեփականտեր: Եկամուտներ. ԱԺ՝ 6 մլն 384 հազար դրամ, կենսաթոշակ՝ 660 հազար դրամ:

Արսեն Միխայլով– առանձնատան, տնամերձ հողամասի և երկու այլ հողամասի սեփականատեր է: Ունի «Հունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենա: Եկամուտներ. ԱԺ՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 15 հազար դոլար:

Մաթևոս Ասատրյան-ունի UAZ, TOYOTA և Kamaz մակնիշի ավտոմեքենաներ: Համասեփականատեր է մեկ առանձնատան: Եկամուտներ. Ապարանի համայնքապետարան՝ 1 մլն 32 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 100 հազար դրամ:

Կարինե Պողոսյան– Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 800 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 500 հազար դրամ:

Սարգիս Ալեքսանյան- սեփականատեր է «Ֆորդ» մակնիշի մեքենայի և համասեփականատեր մեկ առանձնատան: Եկամուտներ. աշխատավարձ «Հորիզոն» ՍՊԸ-ից՝ 1 մլն 680 հազար դրամ: Դրամական միջոցներ՝ 14 մլն դրամ:

Արմեն Եղիազարյան- սեփականատեր է մեկ բնակարանի, մեկ բիզնես տարածքի և մեկ հողամասի, ինչպես նաև երկու հատ «Ֆորդ Էրազիս» մակնիշի ավտոմեքենաների: Համասեփականատեր է նաև մեկ բնակարանի: Եկամուտներ՝ «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ից շահույթ՝ 6 մլն դրամ: Դրամական միջոցներ՝ 4 մլն 260 հազար դրամ, 7 հազար 500 ԱՄՆ դոլար և 800 եվրո: «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերն է:

Կարեն Սիմոնյան- Եկամուտներ․ աշխատավարձ Ազգային ժողովից՝ 1 մլն 924 հազար դրամ: Դրամական միջոցներ. 1 մլն դրամ և 300 դոլար:

Սարիկ Մինասյան- սեփականատեր է երկու ավտոմեքենայի և համասեփականատեր մեկ բնակարանի: Եկամուտներ. աշխատավարձ ՍԱԾ-ից՝ 2 մլն 460 հազար դրամ, դրամական միջոցներ՝ 5 հազար ռուբլի:

Էդմոն Մարուքյան- Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի և մեկ բնակարանի սեփականատեր է: Եկամուտներ. աշխատավարձ ԱԺ-ից՝ 6 մլն 472 հազար դրամ, գործուղման օրապահիկ ԱԺ-ից՝ 2 մլն 882 հազար դրամ, բնակվարձ ԱԺ-ից՝ 1 մլն 200 հազար դրամ, պատգամավորական գումար ԱԺ-ից՝ 600 հազար դրամ: Դրամական միջոցներ. 2 մլն 509 հազար դրամ, 1331 ԱՄՆ դոլար և 440 եվրո:

Սրբուհի Գրիգորյանի հայտարարագրում միայն մեկ բնակարան է:

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի 10 պատգամավորներ ևս բնակարանի վարձ էին ստացել, ինչը քննարկումների տեղիք տվեց: Մասնավորապես, նրանք էին՝ Ռոմիկ Մանուկյանը, Սուրեն Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տատյանը Միքայելյանը, Կարինե Պողոսյանը, Վանիկ Ասատրյանը և Անդրանիկ Կարապետյանը, իսկ Վարդան Ղուկասյանը հրաժարվել էր քննադատությունների պատճառով:

Միաժամանակ տեղեկացնենք, որ օրենքով սահմանաված կարգով կառավարության անդամները ևս կարող են մինչև 100 հազար դրամ բնակարանի վարձ  ստանալ: Վարչապետի աշխատակազմից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2018 թվականի մայիսի 8-ից առ այսօր որևէ պաշտոնյա բնակարանի վարձի փոխհատուցում չի ստացել:

Նարեկ Կիրակոսյան