Իրանի հետ համաձայանգրի վավերացումից հետո 300 տեսակի ապրանք կարտահանվի չնչին մաքսատուրքով. Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իրանի հետ վավերացվելու է պարզեցված համաձայնագիր, որը հնարավորություն է տալու ԵՏՄ տարածքում գործող, այդ թվում՝ Հայաստանում գործող կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա պարզեցված եղանակով ապրանքներ ներկրեն և արտահանեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Սա լինելու է մեր առաջին պարզեցված համաձայնագիրն Իրանի հետ՝ ԵՏՄ կազմում: Խոսքը 300-ից ավելի ապրանքատեսակների մասին է, որոնք համաձայնագրի վավերացումից հետո կունենանք, կարտահանվեն չնչին մաքսատուրքով»,- հավելեց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրված է, ԵՏՄ հինգ երկրներից երեքն արդեն վավերացրել են, շուտով նաև Հայաստանն է վավերացնելու:

Համաձայնագիրը վավերացրած երկրներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ շուտով այն կվավերացնի նաև Իրանը: «Մաքսատուրքերը նվազեցվել են, բայց չեն զրոյացվել, դրա համար համարվում է անցումային համաձայնագիր:

Ենթադրվում է, որ հաջորդ համաձայնագիրը լինելու է ազատ առևտրի մասին»,- նշեց պաշտոնյան: Լրագրողի հարցին ի պատասխան՝ նախարարնն ասաց, որ համաձայնագիրը չի ազդելու վառելանյութի ներկրման մաքսատուրքի վրա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան