«Մեր խիղճը հանգիստ է և պատրաստ ենք ամենակոշտ ձևով պատասխանատվություն կրել»․ Դավիթ Պետրոսյան

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է մարտի 3-ի գիշերը տեղի ունեցած միջադեպին։ Նա նշել է, որ իրենք պատրաստ են իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրել և արածի համար չեն զղջում։

«Արդեն մի քանի ամիս է՝ տարբեր մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի «Ռեստարտի» անդամներին հունից հանեն. անմիջականորեն վիրավորում են մեր ընտանիքի անդամներին և արժանապատվությունը: «Ռեստարտի» գործունեության հիմքում միշտ ընկած է եղել արժանապատիվ քաղաքացի ունենալու գաղափարախոսությունը։ Նարեկ Մալյանին երբեք չենք հայհոյել, բռնության չենք ենթարկել ու չենք էլ ենթարկելու: Մենք ողջունում ենք վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում բռնությունը երբեք չի ընդունվելու: Մենք ասել ենք, որ գործողությունն իրականացնելուց հետո ոստիկանություն ենք գնալու, բայց ոստիկանությունն ավելի շուտ է եկել»,- նշել է Դավիթ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ թույլ չեն տալու, որ այս հարցը քաղաքական դառնա։

«Ընդհանրապես չենք փոշմանում։ Մեր խիղճը հիմա շատ հանգիստ է։ Մենք մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը երբեք ավելի ցածր չենք գնահատի, քան մեր հանրային հեղինակությունն է։ Մենք հանրային հեղինակության համար չենք աշխատում: Պատրաստ ենք ամենակոշտ ձևով պատասխանատվություն կրել։ Պայքարել ենք ազատ, անկախ ու մարդակենտրոն Հայաստանում ապրելու համար, և եթե խախտել ենք այդ սկզբունքները, պատրաստ ենք պատասխանատվություն կրել»,- ընդգծել է Դավիթ Պետրոսյանը:

Նելլի Մելքոնյան