Միջադեպ՝ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև․ Ոստիկանությունը գործ կհարուցի՞

Լուրեր

24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Երեկ գիշերը Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, թե հարձակման է ենթարկվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից։ Նա ասել է, որ իրեն են մոտեցել մոտ 10 հոգի, փորձել ճանկռել, ու քաշքշելով  մի կողմ տանել՝ անցկացնել Ամիրյան փողոցը։ Մալյանը նաեւ նշել է, որ դիմադրելով իրեն ճանկռել փորձող ակտիվիստներին,  ապտակել է Դավիթ Պետրոսյանին։

Քիչ անց միջադեպին անդրադարձել  է նաև «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմելով, որ տուն մտնելու վայրից Նարեկ Մալյանին վերցրել են ու փորձել են անցկացնել փողոցը՝ տանելով աղբամանի կողմ։ Պետրոսյանը նշել է, որ իրենք  Նարեկ Մալյանին մատով չեն կպել, չեն հայհոյել։ Նա նաեւ հերքել է  ապտակելու հետ կապված Մալյանի ասածը։

Միջադեպի մասնակիցներին են մոտեցել ոստիկանության ծառայողները, որոնք, Պետրոսյանի ներկայացմամբ, թույլ չեն տվել, որ Նարեկ Մալյանը հայտնվի աղբամանում, և միջադեպի  մասնակիցներին  տեղափոխել բաժանմունք։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հայտնում են մամուլի ծառայությունից․ «Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել»։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հավանաբար անդրադառնալով վերոհիշյալ միջադեպին․ «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել է Փաշինյանը:

Ռոբերտ Անանյան