«Իմ երկրում Քուրդիստան անունով շրջան չկա». Էրդողան

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցություններին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հետ «համագործակցելու համար»: Ըստ Էրդողանի՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺԴԿ) և ազգայնական «Լավ» կուսակցությունը (Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների շրջանակում-խմբ.) համագործակցում են քրդամետ ԺԴԿ-ի հետ, որը երկիրը պառակտելու նպատակով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններն անվանում է Քուրդիստան. գրում է ermenihaber.-ը:

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Էրզրումում կազմակերպված ԱԶԿ-ի հանրահավաքի ժամանակ Էրդողանը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է.

«Գիտեք չէ՞ պառակտիչ ահաբեկչական կազմակերպության (թուրքական իշխանությունները քրդամետ ԺԴԿ-ին կապում են այդ երկրում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ-խմբ.) հովանավորյալները ինչ են ասում:

Քուրդիստանը հյուսիսային Իրաքում է, եթե այն շատ են սիրում, կարող են գնալ այնտեղ: Իմ երկրում Քուրդիստան անվանումով շրջան չկա: Ասա ինձ, թե ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Նրանց հետ ուս ուսի տված քայլողը նրանց պես կլինի: «Լավ» կուսակցությունը նույնպես ԺԴԿ-ի հետ է…»: