«Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են». Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինենը Եվրամիություն–Թուրքիա տնտեսական երկխոսության համաժողովի շրջանակներում այցելել  է Անկարա։ Փետրվարի 28-ին Կատաինենը հանդիպել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, իսկ ավելի ուշ կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. գրում է ermenihaber-ը:

Ալբայրաքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել են վիզաների ազատականացմանը, մաքսային միությանը, փոխադարձ ներդրումներին, առկա տնտեսական վիճակին, կառուցվածքային բարեփոխումներին և նմանատիպ խնդիրներին առնչվող հարցեր։

Իր հերթին Կատաինենը նշել է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել երկխոսությունը թուրքական կողմի հետ։ «Անշուշտ, որոշ խնդիրներ էլ ունենք՝ տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Դրանք էլ անտեսել չենք կարող», – նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները չեն ավարտվել, դրանք պարզապես առժամանակ դադարեցվել են։

Կատաինենը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն ու Թուրքիան ունեն մի շարք ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության հիմնախնդիրը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների և տրանսպորտի հարցը։