Իլհամի մեկ զանգն ինձ կամ իմ զանգը՝ նրան, և բոլոր հարցերը լուծվում են. Ալեքսանդր Լուկաշենկո

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ երկրների ղեկավարների միջև անձնական հարաբերություններն ազդում են միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Այս մասին նա ասել է հասարակական և փորձագիտական շրջանակների ու բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Բելառուսի և Ադրբեջանի փոխհարաբերությունների զարգացման մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, քաղաքականությանն ու միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելուն, մենք որևէ խնդիր չունենք: Իլհամի (Ալիև) մի զանգն ինձ կամ իմ զանգը՝ նրան, և բոլոր հարցերը լուծվում են»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա պարզաբանել է, որ բազմաթիվ միջոցառումներ, ինչպես, օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դահուկավազքը, ժամանակակից քաղաքականության մաս է. «Նախկինում նման բան չկար: Իսկ հիմա թրենդ է: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, դրանք միշտ և ամենուր ազդում են միջպետական հարաբերությունների վրա»:

Լուկաշենկոն հավելել է, որ Մինսկի և Բաքվի բարիդրացիական հարաբերությունները կառուցելուն օգնել են Ադրբեջան նախկին նախագահ Հեյդար Ալիևի հետ իր անձնական ընկերական հարաբերությունները: «Երբ ես նրան հանդիպեցի, մեր միջև ընկերական հարաբերությունների ձևավորվեցի: Երբ նա մահացավ, նրա որդի Իլհամը դարձավ նախագահ, այդ ընկերությունը վերածվեց Իլհամի հետ ընկերության: Մենք բացարձակ ոչ մի խնդիր չունենք»,- ասել է նա:

Բելառուսի նախագահի խոսքով՝ հիմա Ադրբեջանն իրական տնտեսական հատվածի կառուցման ճանապարհով է գնում. «Եվ հիմա դա մեր գլխավոր խնդիրն է. մենք Ադրբեջանում ավտոմեքենաշինության համատեղ արտադրություն են հիմնում, օգնում ենք նավթաքիմիայի, նավթամշակման հարցում, մենք այդ ամենն ունենք Բելառուսում: Համագործակցում ենք ռազմարդյունաբերական համալիրների հարցում, չնայած մեր մերձավոր դաշնակիցը՝ Հայաստանը, քննադատում է մեզ»:

Ինչ վերաբերում է մարդկանց փոխհարաբերություններին, Լուկաշենկոյի խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց վերաբերվում են որպես եղբայրների: «Սա քրիստոնեական և մահմեդական պետությունների հարաբերությունների օրինակ է: Չնայած մենք Տաջիկստանի հետ նույնպես փայլուն հարաբերություններ ունենք»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն: