Ինձ մեղավոր եմ զգում, որ իմ կոչով մարդիկ հրապարակ էին եկել, ու այսօր ողջ չեն. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Առաջին անգամ իշխանական միտինգի մասնակցող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով՝ Մարտի 1-ն իր դառը հետքն է թողել հայ իրականության պատմության մեջ, և ինքը զոհերի ու նրանց հարազատների առաջ իրեն մեղավոր է զգում, որովհետև մարդիկ հրապարակ էին եկել նաև իր կոչերով, սակայն այսօր նրանք չկան։

«Այն մարդիկ, որոնք զոհվեցին, իրենց մեծ ներդրումն ունեն Հայաստանն այդ ծանր վիճակից պոկելու ու առաջընթաց ապահովելու համար»,-այսօր Ազատության հրապարակում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք-երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Խոսելով Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ուղղությամբ գործող իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ նրանք ակնհայտ ցույց են տալիս, որ ուզում են հետամուտ լինել այդ գործի բացահայտմանը։

«Արվում են քայլեր, որոնց դեմ նաև արտաքին քաղաքական դեմարշներ են տեղի ունենում, ինչը մենք տեսնում ենք մեր ռազմավարական գործընկերության կողմից, բայց գործող իշխանությունը հակված է Մարտի 1-ն ամբողջական բացահայտել և այդ հարցում իր դիրքերում ամուր կանգնած է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ ՀՀ-ի որևէ իշխանություն չի փորձել լուրջ հույս ներշնչել հանրությանը, որ ինքը հակված է լույս սփռել Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ այդ ճանապարհին թույլ են տրվում որոշակի սխալներ, որոնք, սակայն, գալիս են նաև անփորձությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան