Սուլոցներ և կոչեր՝ «հեռացիր». Անի Զախարյանը փորձեց ելույթ ունենալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.03.2019 | 18:18Այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված երթը, որին մասնակցելու էր եկել նաև «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը։
Զախարյանը երթի մասնակիցներին կոչ էր անում պահանջել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դատապարտել։ Զախարյանն իր ձեռքում պահում էր՝ «Քայլ արա, դատիր Լևոնին» գրությամբ պաստառը։
Նա փորձեց ելույթ ունենալ, սակայն հավաքված քաղաքացիները սուլոցներով և «հեռացիր» կոչերով նրան իջեցրին հարթակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղավնի Սուքիասյան