ԵՏՄ-ի հետ կապված մեծ հույսեր չեմ փայփայում, այն սկսում է ավելի շատ քաղաքականացվել. Լուկաշենկո

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունը սկսում է ավելի շատ քաղաքականացվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հասարակական և փորձագիտական շրջանակների ու բելառուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Եթե անկեղծ, ես մեծ հույսեր չեմ փայփայում ԵՏՄ-ի հետ կապված: Չափազանց շատ տարաձայնություններ կան և, որ բացարձակ անընդունելի է, տնտեսական միությունը սկսում է ավելի շատ քաղաքականացվել»,- ասել է Լոշւկաշենկոն:

Նա ընդգծել է, որ հենց ԵՏՄ շրջանակում ընդունված որոշումները չեն կատարվում. «Իսկ եթե այս կամ այն խնդրի լուծման հարցով խելամիտ առաջարկություն ենք ներկայացնում, այդ լուծումն այնքան ենք բովանդազրկում, որ այն այլևս որևէ նշանակություն չի ունենում»:

Լուկաշենկոյի խոսքով՝ վեճեր կան միության անդամ Ղազախստանի և Ղրղզստանի միջև, Բելառուսն ու Ռուսաստանը նույնպես բազմաթիվ խնդիրներ ունեն: «Չափազանց շատ ազգային եսասիրություն կա, ինչպես ռուսաստանցի գործիչներն են ասում՝ քննադատելով Ամերիկային: Մեզ մոտ նույնն է»,- հավելել է նա:

Անդրադառնալով ԵՏՄ-ում Բելառուսի ապագա նախագահությանը՝ այդ երկրի նախագահը նշել է, որ առանձնապես առաջընթացի հույս չունի, քանի որ այնտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Այդ պատճառով, ըստ նրա, մեկ պետության դիրքորոշումը հազիվ թե որևէ բան փոխի, եթե ԵՏՄ անդամ գեթ մեկ պետություն դեմ է, իսկ «ստեղծված միտումը մեծ հույսեր չի տալիս»:

«Բազմաթիվ խնդիրներ կան, այդ պատճառով պետք է հասկանաք, որ մենք գործելու ենք՝ խստորեն հետևելով կնքված պայմանագրերին և համաձայնագրերին, ձգտելու ենք առաջ մղել ավելի խորը ինտեգրում, որքան դա հնարավոր է: Ոչ միայն այն պատճառով, որ մենք կապված ենք նման ինտեգրման, այլև այն պատճառով, որ դա մեզ ձեռնտու է»,- ամփոփել է Ալեքսանդր Լուկաշենկոն: