Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցելիս միջնորդի կարիք չի ունենա

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պակիստանի հետ երկխոսության պարագայում Հնդկաստանը երրորդ կողմի ներգրավվածության անհրաժեշտություն չի տեսնում․ հայտնում է ria.ru-ն։

Քաշմիրի հարցի շուրջ ստեղծված լարվածության թուլացումը պահանջում է, որ Պակիստանն անհապաղ ու վստահելի գործողություններ ձեռնարկի ընդդեմ  իր տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների:

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Նոր Դելիում չեն կարծում, որ հնդկական կողմի գործողությունները սադրել են վերջին շրջանում Քաշմիրի կոնֆլիկտի սրումը։

Վերջին շաբաթվա ընթացքում Քաշմիրում իրավիճակը զգալի կերպով սրվել է։  Պատճառը փետրվարի 14-ին մահապարտի իրականացրած գործողություններն են։ Վերջինս իրեն պայթեցրել էր՝ վնասելով նաև ռազմական ոստիկանության շարասյունը։ Ահաբեկչական գործողության հետևանքով 45 մարդ էր զոհվել։

Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ջաիշ-է-Մուհամմեդ» խմբավորումը, որի ղեկավար Մասուդ Ազխարն, ըստ հաղորդված տեղեկության, գտնվում է Պակիստանում։

Կատարվածից հետո Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար։

Պակիստանն առաջարկել է միասնական հետաքննություն անցկացնել։ Կատարվածը սրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված իրավիճակը։

 

 

Նելլի Մելքոնյան