10 զոհերի սպանությունը չի կարող մնալ անպատիժ. «Իմ քայլը» խմբակցությունը Մարտի 1-ի հայտարարությունը, հնարավոր է, վավերացնի ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

10 զոհերի սպանությունը չի կարող մնալ անպատիժ. «Իմ քայլը» խմբակցությունը Մարտի 1-ի հայտարարությունը, հնարավոր է, վավերացնի ԱԺ-ում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հայտարարությամբ, որն Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նախ կարևորեց 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման, երաշխավորման անհրաժեշտությունը, արժևորելով հանրային համերաշխության արմատավորումը և այլ դրույթներ:

Լիլիթ Մակունցը ներկայացրեց մի քանի կետից բաղկացած հայտարարությունը:

«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, Մարտի մեկի իրադարձությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ-ի բոլոր իշխանություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման համար:

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:

. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին (զինծառայող), Գրիգոր Գևորգյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել կամ մնալ անպատիժ:

4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերի հիշատակին և հանձն առնում ջանքեր գործադրել՝ թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրականացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն՝ հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարակական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»,- մասնավորապես ասված է հայտարարությունում:

Մակունցը նշեց, որ այս հայտարարությունը, հնարավոր է, հետագայում ներկայացվի որպես ԱԺ հայտարարության նախագիծ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան