Արցախում Ալեքսանդր Սարգսյանի 19.6 միլիոն դոլարի նվիրատվությունից տեղեկություն չունեն

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արցախի պետական մարմիններում տեղեկություն չունեն՝ արդյոք Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը կատարել է 19․6 միլիոն դոլարի փոխանցում Պաշտպանության բանակին, թե՝ ոչ։

Նշենք, որ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հայտնել է, որ քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 19․6 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Պաշտպանության բանակին, ընդ որում՝ փոխանցումը կատարվել է բանկային համակարգով։

Factor.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասաց, որ չի կարող պատասխանել հարցին․ «Դուք կապվեք Պետնախարարի գրասենյակ ու իրենցից ճշտեք»։

Factor.am-ը դիմեց Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանին, ով զարմացավ, որ Ալեքսանդր Սարգսյանի կողմից դրամական փոխանցման հետ կապված դիմել ենք Արցախի կառավարություն: «Կառավարության միջոցով չի գումարը ստացվել, ինքը ուղիղ փոխանցել է Պաշտպանության բանակին»,- նշեց նա։

Արդյոք 19,6 միլիոն դոլարի դրամական փոխանցումն արդեն կատարվել է, բանակը ստացե՞լ է գումարը և ի՞նչ ուղղություններով են նախատեսում այն ծախսել, Factor.am-ի հարցին ի պատասխան Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց․ «Ես տվյալ տեղեկությանը չեմ տիրապետում»։

Այս հարցի շուրջ որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով՝ Factor.am-ը դիմեց նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։ Նա ասաց, որ տվյալ տեղեկությանը չի տիրապետում․ «Սպառազինության ձեռքբերումները, որպես կանոն, Ֆինանսների նախարարության միջոցով են իրականացվում և ուղիղ Պաշտպանության նախարարություն չեն էլ գալիս՝ մեր կարիքներն են հոգում։ Նախարարությունը չունի բյուջե, որը տնօրինում է զենք գնելու համար»։

Պարոն Հովհաննիսյանն ավելացրեց․ «Արտաբյուջետային միջոցները, որ ստացվում են զենքի ձեռքբերման համար, դրանք ինչ-որ մի մասով նաև գաղտնիք են»։

Մենք դիմեցինք նաև ՀՀ Ֆինանսների նախարարություն, որտեղից փոխանցեցին.«ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատու է ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների հաշվառումն ըստ եկամտատեսակների իրականացնելու համար: Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջե կատարվող վճարումների առանձնացված հաշվառմանն ըստ վճարողների և վճարման նպատակների, ապա դրանց պատասխանատուն պատկան պետական մարմիններն են»:

Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Պետությանը խոշոր դրամական փոխանցումներ կատարելով արդյոք Ալեքսանդր Սարգսյանը նպատակ է հետապնդում ազատվել քրեական պատասխանատվությունից, Factor.am-ը հարց ուղղեց Սերժ Սարգսյանի եղբոր շահերը ներկայացնող փաստաբան Միհրան Պողոսյանին: Նա հրաժարվեց պատասխանել այդ հարցին։ Թեև ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ դրամական փոխանցում է կատարվել, այնուամենայնիվ, Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքը չի կարող ո՛չ հաստատել և ո՛չ էլ հերքել փոխանցման դրվագը։

Ռոբերտ Անանյան