Նոր զարգացումներ «Golden Palace» հյուրանոցի շուրջ. Պետգույքի կոմիտեն գույքագրում է սկսել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի՝ Ծաղկաձորում գտնվող «Golden Palace» հյուրանոցի շուրջ նոր զարգացումներ են տեղի ունենում: Պետական գույքի կառավարման կոմիտեն հյուրանոցում իրականացնում է առկա շարժական գույքի գույքագրման և գնահատման աշխատանքներ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Արմեն Ավետիսյանը ցանկություն է հայտել իր այդ շքեղ հյուրանոցը նվիրել պետությանը: Փաշինյանը նաև ասել էր, որ այդ հյուրանոցն արժե մինչև 20 մլն դոլար:

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել 2001-2008 թվականներին Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու համար:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը ևս անցնում է քրեական գործով, ցանկություն է հայտնել պետությանն անշարժ գույք նվիրաբերել: Խոսքը Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կողբաբուծական տնտեսություն» ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 329 հեկտար մակերեսով տարածքի մասին է:

Կառավարության աշխատակազմից, հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը, փոխանցում են, որ Մանվել Գրիգորյանի քրեական գործով դեռևս լիարժեք հստակեցված չէ պետությանը պատճառված նյութական վնասի չափը: «Հաշվի առնելով նշվածը՝ նախաքննության ներկա փուլում նյութական վնասի վերականգման հարցի քննարկումը ժամանակավրեպ է»,- ասված է մեզ տրամադրված պատասխանում:

Factor.am-ը վարչապետի աշխատակազմից հետաքրքրվել էր, թե կան այլ անձինք, որոնք ցանկություն են հայտնել պետությանը շենք-շինություններ կամ այլ անշարժ գույք նվիրաբերել: Կառավարությունից փոխանցել են, որ որևէ մեկն այդ հարցով Պետական գույքի կառավարման կոմիտե չի դիմել:

Նարեկ Կիրակոսյան