Քննարկվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրերի իրանացման ընթացքը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Վեոլիա ջուր» ընկերության և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, խոսելով ծրագրի ընթացքի մասին, մասնավորապես անդրադարձել է համապատասխան պայմանագրով սահմանված ժամկետների պահպանմանն ու աշխատանքների որակին:

«Վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից պարբերաբար դժգոհություններ ենք ստանում շինարարական աշխատանքների հետևանքով պատճառվող անհարմարությունների մասին: Ծրագրի իրականացումն, իհարկե, շատ կարևոր է մեր քաղաքի համար, սակայն միաժամանակ պետք է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հնարավորին քիչ և կարճատև լինեն բնակչությանը պատճառվող անհարմարությունները:

Այս ուղղությամբ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման վարչությունների կողմից վերահսկողություն կիրականացվի փողոցների երթևեկելի հատվածներում շինարարական, այդ թվում ասֆալտապատման աշխատանքները սեղմ ժամկետում ավարտելու նպատակով: Այս առումով առաջնահերթորեն պետք է ավարտել կրթական հաստատությունների հարակից տարածքներում տարվող աշխատանքները»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Նշենք, որ ՎԶԵԲ-ի աջակցությամբ վարկային ծրագրով մայրաքաղաքի մասնավոր տնատիրություններում իրականացվում է անհատական ջրաչափական հանգույցների կառուցում: Ընդհանուր առմամբ ծրագրում ընդգրկված է 121 փողոց, որից 95-ում աշխատանքները կավարտվեն 2017 թվականին, իսկ 26-ում՝ 2018-ին:

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրով էլ մինչև տարեվերջ կավարտվի Երևանի 27 փողոցների ջրագծերի և ջրամատակարարման բաշխիչ ցանցերի բարելավումը: