Եթե չկա քաղաքական կամք, ապա մյուս առաջարկները գլխի տակ փափուկ բարձ դնել է. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 28-ի նիստում Քրեական օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկեց 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018-ի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օր: Նախագիծը ներկայացրեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա առաջարկում ենք, որ մեկուկես օր հաշվվի: Համաներումից առաջ այս նախագիծը շրջանառության մեջ էր դրված իմ կողմից, քննարկումների արդյունքում հասանք նրան, որ չնայած Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն՝ հանձնաժողովն ընդունել էր: Մենք փոփոխություն ենք մտցրել նախագծում, որ այն ապագայի վրա չի տարածվի, օրենքը կունենա միայն հետադարձ ուժ»,- ասաց Մարուքյանը:

Որպես հիմնավորում նա նշեց, որ ՔԿՀ-ներում մարդիկ հերթով են քնել, և ճիշտ կլինի, որ որ նրանց կալանավայրերում գտնվելու ժամկետը հաշվարկվի մեկուկես օրով:

«Հեղափոխությունից հետո համաներումը եղավ, սակայն բազմաթիվ դատապարտյալներ այդպես էլ որևէ կերպ այդ փոփոխությունների ուժը չզգացին: Մենք համաձայն եք Կառավարության հետ, որ հիմա ՔԿՀ-ներում չկա ծանրաբեռնվածություն, դրա համար հետադարձ ուժ ենք ուզում տալ այս նախագծին, լուծել այս խնդիրը և շարժվել առաջ՝ այլևս երբևէ չանդրադառնալով այս հարցին»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ կարծիքներ կային, թե սա քողարկված համաներման ակտ է:

«Համաներում նախաձեռնելու իրավունք ԱԺ-ն չունի, սակայն ունի օրենքներ ընդունելու իրավունք, սա մեր իշխանության տիրույթում է: Այս նախագծով մենք խնդիր ենք լուծում: Մարդու խախտված իրավունքները, ըստ էության, վերականգնում ենք: Մարուքյանը նաև ասաց, որ եթե Արդարադատության նախարարությունն ունի տվյալներ, պետք է զեկույցով հանդես գա: «ՔԿՀ-ներում 2.300 մարդ կա, պետք է հասկանալ օրենքի ընդունման պարագայում քանի՞ մարդու գործ է վերանայվելու, որպեսզի մեկ օրը մեկուկեսով փոխարինվի, դատարաններին տանք երկար ժամանակ, որ իրականացնեն դա: Այստեղ պետք է քաղաքական կամք, եթե կա քաղաքական կամք, հարցը լուծելու մեխանիզմներ կգտնենք, որ դատարանները չբեռնվեն, պետությունն էլ պետք է ռեսուրս՝ ծախսի խնդիրները լուծելու համար»,- շեշտեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան