ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել պետական մարմիններից ԶԼՄ-ներին անհատույց տրամադրած տարածքներից ազատելու իրավաչափության վերաբերյալ

Լուրեր

24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:

ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն անհիմն ազատելու վերաբերյալ։

Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։

Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը  պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ: