Խմբագիրներն ահազանգում են․ Երևանի քաղաքապետարանի որոշումը քայլ է մամուլի դեմ

Լուրեր

05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
Բոլորը

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը որոշում է ընդունել այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում տեղակայված մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում լրատվամիջոցներ, պարտավոր են հինգ օրվա ընթացքում ազատել քաղաքապետարանին պատկանող տարածքը, քանի որ դրանք այլևս անհատույց չեն տրամադրելու։

Քաղաքապետարանի այս որոշումը մամուլի դեմ ուղղված քայլ է համարում «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ, 168․am կայքի և թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

«Սա մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլերից մեկն է․ կա՛մ բերել իշխանական դաշտ, կա՛մ դուրս հանել։ Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը վերջին հաշվով։ Սա նույն ձեռագիրն է, ինչ որդեգրել են նոր իշխանությունները քննադատական խոսքի նկատմամբ», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքապետի որոշմանը, ասաց Սեյրանյանը։

Նա նաև նշեց, որ երեկ՝ որպես ժուռնալիստների միության նախագահ, զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ ակնկալելով մինչ այս ասուլիսը խմբագիրների հետ հանդիպում կազմակերպել, որ խնդիրը քննարկվի, սակայն երկու անգամ էլ գործավարն ասել է, որ քաղաքապետը զբաղված է:

Խմբագրություններին հատկացված տարածքները 5 աշխատանքային օրում ազատելն ուլտիմատում է համարում Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը։ «Մեզ հետ ուլտիմատումով են խոսում, հնգօրյա ժամկետ են տալիս, մենք ինչպե՞ս պետք է այդ ամենը կազմակերպենք, մենք դատական կարգով էս ամեն ինչը վիճարկելու ենք, և ես խոստանում եմ, որ էս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու։ Հիմա մեր մտահոգ կամ դուխով քաղաքապետը մտածում է, որ ավելի արդյունավետ պետք է տարածքը օգտագործվի, սակայն այլ դատարկ տարածքներ կան, որ կարող էր օգտագործել։ Նախկին իշխանություններից որևէ մեկի մտքով չի անցել, որ տարածքը վերցնեն»,- նկատեց նա։

Ասուլիսին մասնակցող «Հրապարակ» օրաթերթի և կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ հարց հնչեցրեց՝ «արդյոք այս շենքը այդպիսի գայթակղիչ բիզնես ձեռնա՞րկ է, բիզնես շե՞նք է, որը կարող է հետաքրքրել տարբեր կառույցների, տարբեր վարձակալների, որոնք պատրաստ են գալ և քաղաքապետարանի սահմանած գներով, իսկ դրանք բավականին բարձր գներ են, վաձակալել այդ շենքը»։

Ըստ Օհանյանի՝ քաղաքապետը արդյունավետությանն ու տնտեսվարմանը այլ կերպ պետք է վերաբերվի։ «Պետք է ինչ-որ բան ստեղծեն, ոչ թե քանդեն, ավիրեն, եթե իրենց հույսը այն է, որ իրենց ունեցած այս խղճուկ տարածքները կվաճառեն և ինչ-որ հարցեր կլուծեն՝ չի ստացվելու, փոխարենը տպավորություն է ստեղծվելու, որ այս իշխանությունը, ի տարբերություն մեր կողմից մերժված, մեր կողմից ատելի հանրապետականների, շատ ավելի վատ վերաբերմունք ունի, շատ ավելի քիչ է գնահատում մամուլը և ազատ խոսքը, քան նախորդ իշխանությունները»,- նշեց Օհանյանը։

Քաղաքապետարանին շենքերն արդյունավետ օգտագործելու խորհուրդ տվեց ասուլիսին մասնակցիող Nyut.am կայքի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը։

Նա նշեց, որ Բյուզանդի 1/3 շենքի աջ և ձախ կողմերում ևս շենքեր են, և դեպի Հանրապետության հրապարակի հատվածում էլ նախկին նախարար Արամ Հարությունյանը շենքեր ունի, ուստի կոչ արեց քաղաքապետարանին գնալ և դրանք վերցնել ու արդյունավետ օգտագործել:

Անդրադառնալով հարցին՝ արդոք այս որոշմամբ անհավասարություն չի՞ ստեղծվում շենքում տեղակայված տարածքի համար չվճարող խմբագրությունների և նույն շենքում վարձակալական հիմունքներով գործող «Հետք»-ի խմբագրության միջև, Աշոտ Աղաբաբյանն ասաց․ «Ես առաջարկում եմ «Հետք»-ինը դարձնել անվճար, և բոլորս կլինենք հավասար: Մենք աղբանոց ենք ստացել, միլիոններ ենք ծախսել: Կարծում եմ, որ միայն իրենք չեն Երևան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ հարցի վերաբերյալ նկատեց, որ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին սև ու սպիտակի, այնպես էլ մամուլն է ներկայումս բաժանվում սև ու սպիտակի: «Ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը, հեղափոխությունը եղավ ժողովրդի և մամուլի միջոցով»,- ասաց նա։

«Անդին» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանն էլ նշեց, որ Բյուզանդի 1/3 շենքը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քստմնելի ու անհասկանալի մի կառույց է։ «Տարիներ առաջ, երբ զբաղեցրել ենք հատկացված տարածքները, դրանք իսկական ավերակ են եղել, տարիների ընթացքում կարողացել ենք կարգի բերել ու աշխատել»,- ասաց նա՝ հորդորելով մամուլի հետ նման լեզվով չխոսել։

Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով խմբագրությունների կողմից Բյուզանդի 1/3 շենքում զբաղեցրած տարածքներն ազատելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշմանը, նշել էր, որ քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետև, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձևեր և պայմաններ:

Աղավնի Սուքիասյան