Հրաձգության հանրապետական մրցույթում 3-րդ տարին անընդմեջ հաղթում է ԿԳՆ թիմը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Արդեն 3-րդ տարին անընդմեջ թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավում են ՀՀ կրթության և գիտության նախարարության տղամարդկանց և կանանց թիմերը: Հաղթողներին շնորհավորել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը՝ բարձր գնահատելով պետական մարմինների աշխատակիցների մասնակցությունը մրցույթին: Նրա խոսքով՝ հեռանկարային ծրագրեր կան այլ մարզաձևերից ևս նմանատիպ մրցույթներ անցկացնել՝ ակնկալելով պետական մարմինների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը դրանց:

Նշենք, որ տղամարդկանց անհատական պայքարում 1-ին տեղը գրավել է ԿԳՆ լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Ռուբեն Ասատրյանը, իսկ կանանց պայքարում՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Դավթյանը: ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության I կարգի մասնագետ Մերի Մարտիրոսյանն արժանացել է 3-րդ տեղի մրցանակին:  ԿԳՆ թիմում ընդգրկված էին՝  ԿԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, գնումների և հաշվապահական հաշվառման վարչության պետ Արմեն Ավետիսյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Արտաշես Դանիելյանը,  արտաքին կապերի և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ Կարինե Սմբատյանը, անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Նելլի Նազարյանը: Բոլոր մրցանակակիրներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մեդալներ, գավաթներ և հուշանվերներ:

Մրցույթին մասնակցել է ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության ենթակա մարմինների և ՀՀ մարզպետարանների 32 թիմի 217 աշխատակից: