Ինչո՞ւ է ընտանեկան նպաստների վճարումն ուշացել․ ահազանգ և պարզաբանում

Լուրեր

04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
Բոլորը

Քաղաքացի Մերի Ալեքսանյանն ահազանգել է Factor.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ տևական ժամանակ է՝ ընտանեկան նպաստները տրվում են ուշացումով։ Մերին միայնակ մայր է, ստանում է ամսական 24 000 դրամ և այդ գումարով մեծացնում է անչափահաս երեխային:

«Մինչ այս նպաստերը տրվում էին ամսվա 20-ից 23-ը, սակայն հիմա նպաստները վճարվում են ամսի 28, 29-ին կամ 31-ին, նույնիսկ ձգվում ա մինչև հաջորդ ամսվա 1-ը։ Էս ամեն ինչը սկսվել ա հեղափոխությունից հետո։ Ես փետրվարի 25-ին զանգել եմ Սոցապնախարարություն՝ ճշտում կատարելու համար։ Այսպիսի պատասխան ստացա, որ բյուջեում գումար չունենք, կառավարությունը հրամանը չի ստորագրում, որ պետք ա վճարումներ կատարենք։ Ասեցին կոպիտ ձևով ու շրխկացրին հեռախոսը վրես»,- պատմեց Մերի Ալեքսանյանը։

Նա վստահեցրեց, որ վճարումներին սպասում են նաև իր նպաստառու հարևանները։ Մերի Ալեքսանյանը նշեց, որ չի աշխատում և նպաստների ուշացումն էլ ավելի է լարում իր ընտանիքի սոցիալական կացությունը․ «էսօր ամսի 26-ն ա ու հայտնի չի, թե երբ կլինի։ Ո՞նց հասկանանք, որ ասում են կառավարությունը որոշում չի ընդունում, բյուջեում գումար չկա։ Նախկինում ամենապարտաճանաչը վճարել են նպաստները։ Հիմա ամբողջ բանկերում ընկել ենք սև ցուցակ, ես չեմ աշխատում էս պահին, վարկեր ունեմ վճարելու, բայց չեմ կարողանում»։

Ստացված ահազանգի շուրջ պարզաբանում ստանալու խնդրանքով Factor.am-ը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հաստատեցին, որ հունվար ամսվա ընտանեկան նպաստներն իսկապես 3-4 օր ուշ են փոխանցվել, սակայն համակարգային որևէ խնդիր առկա չէ։

«Ընտանեկան նպաստի ուշացում այս անգամ ունեցել ենք միայն հունվարին, բայց միշտ է հունվար ամսին ուշանում, որովհետև մինչև Կառավարությունն սկսում է աշխատանքները, մինչև հաստատում է տարվա ծրագիրը, արդեն որոշ ժամանակ է տևում։ Դա սկզբունքորեն նախարարությունից կախված չէ։ Այս տարի Կառավարության որոշումը եղել է հունվարի 25-ին, որից հետո էլ վճարումների կատարումն սկսվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ փետրվար ամսվա ընտանեկան նպաստների վճարումները սկսվել են ամսի 25-ից․ «Ընդհանրապես, ընտանեկան նպաստների վճարումը կատարվում է տվյալ ամսվա 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում»։

Արձագանքելով մեզ դիմած քաղաքացու պնդումներին, թե նախկինում նպաստները վճարվել են ամեն ամսվա 20-23-ին՝ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ ֆիզիկապես անհնար է նպաստները բաժանել ամսվա 20-ից 23-ը, և ներկայացրեց ողջ գործընթացը․ «Նախարարությունը նպաստի հայտերը ստանում է ամեն ամսվա 18-ին կամ 19-ին, որից հետո մեզ մոտ ցուցակներն են տպագրվում ըստ հայտերի և կատարվում է Հայփոստի ինկասացիան, երբ գումարը պիտի ֆիզիկապես հասնի տարածքներ, ինչը տևում է մոտավորապես 3-ից 4 օր։ Այսինքն՝ դրա համար է, որ ամսի 23-ից են սկսվում վճարումները։ Այս դեպքում՝ երեկվանից արդեն սկսվել են փետրվարի վճարումները»,- պարզաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը։

Ռոբերտ Անանյան