«Կարծում եմ՝ Դավիթ Սանասարյանն օգնել է, որ դեպքը բացահայտվի». Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կարծում եմ՝ Դավիթ Սանասարյանը նպաստել է, որպեսզի իր համակարգում բացահայտվի այդ դեպքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ պատասխանելով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկությունների և ՊՎԾ ղեկավարի հրաժարականի անհրաժեշտության մասին հարցին:

Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների՝ չի բացառվում, որ կձերբակալվի նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, պատգամավորն արձագանքեց. «Ես գործի մանրամասներին տեղյակ չեմ: Չեմ կարծում, որ նա մասնակցում է այդ գործընթացներին: Ավելին, կարծում եմ, որ նա օգնում է հետաքննության գործընթացին»:

Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ մեր պետական համակարգն այսբերգի նմանվող կառույց է: «Մենք ունենք վերևի հատվածը, որում փոփոխություններն արդեն արված են, և ունենք ներքևի մեծ՝ չերևացող հատվածը, որտեղ փոփոխությունները դեռևս չեն հասել տեղ և աստիճանաբար են տեղի ունենում: Ցավոք՝ կոռուպցիայի դեպքեր կան ներքևի հատվածում, և ուրախ եմ, որ այդ դեպքերը բացահայտվում են: Եվ ինչքան արագ ու հաճախակի բացահայտվեն, այդքան մենք ավելի արագ կփորձենք ներքևի հատվածը մաքրել»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: